Էդուարդ Շարմազանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Հովսեփի Շարմազանով
Դրոշ
ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ
Դրոշ
հունիսի 12, 2011 - 2019
Դրոշ
Հայաստանի Հանրապետական Կուսակցության մամուլի խոսնակ
2011 - 2019
Դրոշ
ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
դեկտեմբերի 6, 2011 - մայիսի 31, 2012
Դրոշ
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
հունիսի 6, 2007 - հուլիսի 11, 2008
Դրոշ
ՀՀ վարչապետի օգնական
2005 - 2007
 
Կուսակցություն՝ Հանրապետական
Կրթություն՝ Հայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճան՝ Մանկավարժական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 8, 1975 (47 տարեկան)
Ծննդավայր Ալավերդի,
Հայաստան Հայաստան
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Զավակներ 2 զավակ
 
Պարգևներ

Մխիթար Գոշի մեդալ

Էդուարդ Հովսեփի Շարմազանով (նոյեմբերի 8, 1975(1975-11-08), Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հունական ծագմամբ հայազգի քաղաքական գործիչ, նախկին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 8-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, հունական ընտանիքում։

Մանկավարժական գիտությունների թեկնածու։ Թեման՝ «Գարեգին Նժդեհի մանկավարժական հայացքները»։ Մի շարք գիտական, հրապարակախոսական հոդվածների, «Գարեգին Նժդեհը և ռազմական մանկավարժության հիմնահարցերը» մենագրության հեղինակն է։

  • 1995 թ. հիմնադրել է Ալավերդու ուսանողական «Զարթոնք» միությունը, 1997-1999 թթ. եղել է ՀՊՄԻ ուսանողական գիտական ընկերության ղեկավարը։ 1999-2002 թթ. աշխատել է թիվ 159 կրթահամալիրում՝ որպես ուսուցիչ, 2002-2005 թթ.` ՀՊՄԻ ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի օգնական, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ։
  • 2005 թ. հունիսի 1-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական[1]։
  • 2007 թ. հունիսի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից[2]։
  • 2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ մամուլի խոսնակ։
  • 2011 թ. դեկտեմբերի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ[3]։
  • 2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով։
  • 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ[4]։
  • 2017 թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ցուցակով։ Եղել է ԱԺ նախագահի տեղակալը[5]։
  • 2019 թ․-ից այլևս պատգամավոր չէ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 թ. արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին և մրցանակին՝ ՀՀ երիտասարդական քաղաքականության բնագավառում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու համար։
  • 2005 թ. արժանացել է «Հայկյան» մրցանակին՝ որպես ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն ղեկավար։
  • 2006 թ. պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով։
  • 2008 թ.` «Անդրանիկ Օզանյան» մեդալով։
  • 2009 թ. Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով։
  • 2011 թ. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով և հուշամեդալով։
  • 2015 թ. Մխիթար Գոշի մեդալ[6]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Նարե Շարմազանովան և Հովսեփ Շարմազանովը

Նախորդող
Սամվել Նիկոյան
ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար
Էդուարդ Շարմազանով

18 մայիսի 2009 թ. - 6 դեկտեմբերի 2011 թ.
Հաջորդող
Գագիկ Մելիքյան
Նախորդող
Սամվել Նիկոյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Էդուարդ Շարմազանով

6 դեկտեմբերի 2011 թ. -
Հաջորդող
-

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]