Շուշան Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շուշան Սամվելի Պետրոսյան
Ծնվել էսեպտեմբերի 23, 1967(1967-09-23) (52 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
Մասնագիտություներգչուհի, երաժիշտ, դերասանուհի և քաղաքական գործիչ
ԳործունեությունՀՀ ԱԺ պատգամավոր
ԱշխատավայրՀՀ ԱԺ
ԱմուսինԱրման Հարությունյան
Ծնողներհայր՝ Սամվել Պետրոսյան, մայր՝ Արաքս Մանսուրյան
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ
Կայքshushanpetrosyan.com

Շուշան Սամվելի Պետրոսյան (սեպտեմբերի 23, 1967(1967-09-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ[1] Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշան Պետրոսյանը ծնվել է 1967 թ.-ի սեպտեմբերի 23-ին Երևանում[1]։ 1987 թ.-ին ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի ֆակուլտետը[1]։ 1993 թ.-ին ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետը[1]։ 1989 - 1991 թթ.-ին աշխատել է «Արձագանք» թատրոն-ստուդիայում (Մետրո թատրոն) որպես հագուստի և բեմի նկարիչ։ Ձևավորել է 3 ներկայացում՝ «Առասպելական հավերժություն», «Անտիգոնե», «Տերն ու ծառան»[1]։ 1994 - 1997 թթ-ին. աշխատել է Երգի պետական թատրոնում[1]։ 1996 թ.-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար է[1]։ 2002-2003 թթ.-ին աշխատել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում որպես դասախոս[1]։ 2005 թ.-ից Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է[1]։ 2006 թ.-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման[1]։

Ամուսնացած է և ունի երկու զավակ[1]։

Ամուսինը՝ Արման Հարությունյանը, աշխատում է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչությունում[2][3]։ Հանրության որոշ հատվածի մոտ նա հայտնի է որպես 2008 թ.-ի մարտի 1-ի լույս 2-ի արյունալի դեպքերի մասնակից[4][5]։ Մասնավորապես հայտնի է, որ Ա. Հարությունյանը մարտի 1-ին դաժան ծեծի է ենթարկել Չորրորդ իշխանություն թերթի այն ժամանակվա լրագրող Գագիկ Շամշյանին, ձեռքերը ձեռնաշղթաներով կապել ու Կարապի լճի մոտակայքից մինչև Երևանի Ազատության հրապարակ բերանքսիվայր քարշ տվել[5]։ 2008 թ.-ին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով և ՊՆ «Վազգեն Սարգսյան» շքանշանով[1]։

Ա. Հարությունյանը հայտնի է նաև որպես մարդ ծեծող[5]։ Նրա անվան հետ են կապված Երևանում տաքսի ավտոմեքենայի վարորդին դաժան ծեծի ենթարկելը, ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչությունում նախկին զինդատախազ Գագիկ Ջահանգիրյանին ծեծի ենթարկելը[5]։

Ա.Հարությունյանը սպառնացել է ծեծել անգամ «իշխանության մարդ» համարվող Սլաք.ամ կայքի սեփականատեր Մենուա Հարությունյանին, այն բանի համար, որ վերջինիս պատկանող կայքում Շուշան Պետրոսյանի մասին քննադատական նյութեր են հրապարակվել[6]։ 2019 թ․-ից այլևս պատգամավոր չէ, հեռացել է քաղաքականությունից։

Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշան Պետրոսյանը հայաստանյան էստրադային երգարվեստի ոլորտում բավականին հայտնի երգչուհի է։ Նա մասնակցել է ՀՀ-ում և արտասահմանում հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար կազմակերպված համերգների, հանդես է եկել մենահամերգներով։ Հատկապես հայտնի է նրա երգած «Երազ իմ երկիր Հայաստան» և «Սպարապետ» երգերը։ Վերջին երգը երգչուհին նվիրել է Վազգեն Սարգսյանին։ Նա հաճախ երգել է նաև քաղաքական միջոցառումների ժամանակ[7] և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ու մեծահարուստների կողմից կազմակերպվող խնջույքներում[8]։ Մասնավորապես, պարբերաբար նա մասնակցել է ՀՀ նախագահական և ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավին՝ երգելով Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզարշավների ընթացքում[7]։ Իր երաժշտական գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝

  • 1993 թ. գլխավոր մրցանակ («Շարմ Շոու» միջազգային փառատոն),
  • 1996 թ. «Տարվա լավագույն երգչուհի» («Ասուպ» մրցանակաբաշխություն),
  • 2000 թ. «20-րդ դարի հայ աստղ» («Աստղ» փառատոն),
  • 2000 թ. «Լավագույն կին կատարող» («Անուշ» մրցանակաբաշխություն, ԱՄՆ),
  • 2004 թ. «Անկախ Հայաստանի լավագույն ձայն» («Կռունկ» փառատոն),
  • 2009 թ. «Դիվա» մրցանակ (երգի ամենամյա փառատոն, ԱՄՆ)[1]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատգամավորական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թ. մայիսի 6-ին Շուշան Պետրոսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր[1]։ Հանդիսանում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1]։

Շուշան Պետրոսյանի պատգամավոր դառնալու հանգամանքը հայաստանյան հանրությունը դրական չընդունեց՝ բացասական որակումներ տալով վերջինիս[9]

Շ. Պետրոսյանը իր պատգամավորական գործունեության ընթացքում քաղաքական ակտիվություն գրեթե չի դրսևորել։ Նա հազվադեպ է հանդես գալիս ելույթներով և քվեարկում է այն նախագծերի օգտին, որոնց քվեարկում են ՀՀԿ-ական բոլոր պատգամավորները։ Նա երբեմն հրավիրում է մամլո ասուլիսներ, որոնց ընթացքում պաշտպանում է ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության նախագահին, անդամներին և վերջիններիս դիրքորոշումը[10][11][12][13][14][15][16]։

Շ.Պետրոսյանը համարվում է ԱԺ ամենալռակյաց պատգամավորներից, քանի որ ոչ մի անգամ ելույթով հանդես չի եկել և ոչ մի օրենքի նախագիծ չի ներկայացրել քննարկման[17]։

Ընդդիմադիրների հետ փոխհարաբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշան Պետրոսյանը կարծում է, որ ՀՀ ընդդիմադիր դաշտը կազմված է անբարոյականներից, քանի որ վերջիններս հաճախ քննադատաբար է մոտենում ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գործողություններին[18]։

Ռուսական Գրիբոյեդով ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ներքաղաքական պասիվ գործունեություն վարելուն՝ Շուշան Պետրոսյանը ակտիվորեն մասնակցում է ռուսական ամենախոշոր մեդիահոլդինգի ղեկավար Դմիտրի Կիսելյովի կողմից Հայաստանում հիմնած «Գրիբոյեդով» ակումբի հանդիպումներին և հանդիսանում է այդ ակումբի անդամ։ Ակումբի անդամների հանդիպումների ընթացքում ներկաները քննարկում են Հայաստանում ռուսական ներկայության և ՀՀ-ն Ռուսաստանի ազդեցության տակ պահելու հարցեր[19][20][21]։

Հասարակական կարծիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանյան հասարակությունը հիմնականում բացասաբար է վերաբերվում Շուշան Պետրոսյան քաղաքական գործչի գործունեությանը։ Նրա գրեթե յուրաքանչյուր քաղաքական քայլ բնակչության մի ստվար մասի մոտ առաջացնում է զայրույթ, հաճախ ծաղր[22][23][24]։

Շուշան Պետրոսյանը իր արտահայտած տեսակետների պատճառով հաճախ է դառնում հասարակության քննադատության առարկա։

5000 դրամ ընտրակաշառքի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թ.-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո «Կենտրոն հեռուստաընկերության» «Հայկական ուրբաթում» հաղորդաշարի ժամանակ Շուշան Պետրոսյանը նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տված գյումրեցիներին կոչով դիմեց՝ ասելով, թե «ազնիվ չի՝ 5000 դրամ վերցնել և ընտրել այլ թեկնածուի»։ Նա իր այս հայտարարությունով հաստատեց հանրության մոտ շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը 5000 դրամ ընտրակաշառք է բաժանել։ Շուշան Պետրոսյանի ասած տվյալ նախադասության համար Գյումրիի քաղաքի բնակիչները վիրավորվել էին ու բոյկոտեցին Գյումրիում նախատեսված երգչուհու համերգը՝ սպառնալով վարունգներով ու օճառներով դիմավորել վերջինիս[4]։

Ոստիկանի համբույր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Կոմիտաս 5 հասցեում ապօրինի շինություն կառուցելու դեմ բողոքող քաղաքացիներից մեկին՝ երիտասարդ աղջնակին բերման ենթարկելիս ոստիկաններից մեկը խառնաշփոթի մեջ, առիթից օգտվելով, լպստել էր ցուցարար նրա պարանոցը։ Լրագրողները երգչուհի-պատգամավորուհուն մամլո ասուլիսի ժամանակ հարց էին ուղղել վրդովմունքի ալիք բարձրացրած տվյալ դեպքի առիթով, ինչին ի պատասխան Շուշանը Պետրոսյանը պատասխանել էր, թե ոչ մի վատ բան չի տեսնում դրանում, ընդամենը «հայ տղան նրբորեն համբուրել է հայ աղջկա»։ Այս արտահայտության պատճառով Շուշան Պետրոսյանը ենթարկվեց ծաղրի, հնչեցին կոպիտ բնութագրումներ, ոմանք նույնիսկ սկսեցին կասկած հայտնել երգչուհի-պատգամավորուհու հոգեկան առողջության վերաբերյալ[4]

Հնչեցրած վիրավորական արտահայտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լսի, այ լակոտ, աչքերդ կհանեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թ.-ի հունվարի 11-ին Շուշան Պետրոսյանը հանրային հարթակում գրառում էր կատարել և վիրավորական ու սպառնալից արտահայտություններ հնչեցրել քաղաքացի Գայանե Շահինյանի հասցեին, որը ստացել էր հանրային հնչեղություն և բազմաթիվ լրատվամիջոցների կողմից անդրադարձ[25][26][27][28][29]:

Գայանե Շահինյանը կարծիք էր հայտնել, թե հակառակորդի գնդակից խոցված զինծառայող Արամայիս Յուրիկի Ոսկանյանի հարազատներին ցավակցելը դատարկ խոսքեր են։ Նա ասել էր.

Aquote1.png Ինչ ցավակցել, դրանք դատարկ խոսքեր են, ով է հասկանում, թե հիմա ինչ ա կատարվում նրա հարազատների հոգում: ...Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից, որ Սեյրան Օհանյանի նմանը կանգնի զոհված զինվորի գլխավերեւում ու ասի` մենք չկարողացանք քեզ պաշտպանել, թող հայոց հողը պաշտպանի: ...բա չես ամաչո՞ւմ, այ ողորմելի գեներալ, դուք եք ուտում ձեր զինվորների գլուխը, ոչ թե թուրքը, անմեղ երեխեքը գնան սահման պահեն, իսկ ձեր հղփացած լակոտները ֆռֆռան, հա, էդ երեխեքի կյանքի հաշվին, էդ դուք պիտի հիմա պառկած լինեիք էդ անմեղ երեխեքի տեղը, այ էդքան չարացած եմ...»[25]: Aquote2.png

Նրա այս գրառմանը Շուշան Պետրոսյանը պատասխանել էր հետևյալ կերպ՝

Aquote1.png «Լսի այ լակոտ, գրածներդ կարդացի ու գրածիդ այն 16 հավանություն տվող կենդանիներին էլ տեսա, ուշադիր լսի, չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության Նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ, կրկնում եմ աչքերդ կհանեմ !!!!»[25][26][27]Քաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag;

invalid names, e.g. too many[29]:

Aquote2.png

Շուշան Պետրոսյանի հնչեցրած սպառնալիքները հասարակական և լրատվական շրջանակներում ավելի շատ ծաղրական ընդունելության են արժանացել, նույնիսկ բանաստեղծությունների տեսքով[25][26][27][28][29]՝

Լսի'ր, այ լակո'տ, քեզ ինչ եմ ասում,
Գրածդ տեսա, նաև կարդացի,
Տեսա ես նաև տասնվեց անասուն,
Որ քո քոմենթը իսկույն լայքեցին։
Ուշադիր լսի։ Չհամարձակվես
Գարշելի երախդ բացել ու նման
Էժան ու հավուղեղ մակարդակի մեջ
Հայհոյել այդպես Երկրիս աննման։
Թե Պաշտպանության Նախարարիս կամ
Թե որ Բանակիս, Զինվորիս մասին
Վատը խոսացող թեկուզ մեկը կա,
Ուրեմնա ԼԱԿՈՏ, ուուշադիր լսի,
Աչքերդ հանեմ՝ տեղն ուզբեկական
Բամբակ կդնեմ։ Դու, անասուն ես,
Քո ողջ ապրածով դու էդքան չկաս։
Ու արձագանքի ինչպես ուզում ես[30][31]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Շուշան Պետրոսյանի կենսագրությունը ՀՀ ԱԺ կայքում:
  2. Շուշան Պետրոսյանի ամուսինը հայհոյել է դատարանում:
  3. Շուշան Պետրոսյանի ամուսինը ցանկանում է սառնասրտորեն սատկացնել ոմանց:
  4. 4,0 4,1 4,2 iLur Բլոգ. Շուշանի համախտանիշ
  5. 5,0 5,1 5,2 5,3 Շուշանի ամուսինը գործից առավել իր «Պորշեն» է սիրում:
  6. Շուշան Պետրոսյանի ամուսնու և Մենուա Հարությունյանի վիրտուալ երկխոսությունը
  7. 7,0 7,1 Շուշան Պետրոսյան. «Ես Նժդեհին սիրում եմ» (Ձայնագրություն):
  8. «Չորրորդ ինքնիշխանություն». հավաք «Հարսնաքարում»:
  9. Պատգամավոր Շուշան Պետրոսյան. «Փողոցը մաքրող մարդկանց ցավը տանեմ»:
  10. Շուշան Պետրոսյանը ապացուցեց, որ լիովին համապատասխանում է ՀՀԿ չափանիշներին. «Չորրորդ իշխանություն»:
  11. «Շուշան Պետրոսյանին հարկավոր է օգնել, բժիշկ է պետք». Լեւոն Բարսեղյան:
  12. Շուշան Պետրոսյան. «Ես սիրում եմ պատգամավորի իմ աշխատանքը». «Հայոց աշխարհ»:
  13. Դատապարտում են պատգամավորների ագրեսիվ եւ անպարկեշտ վարվելակերպը:
  14. Էդուարդ Շարմազանով. Շուշան Պետրոսյանին մանդատից զրկելու հարցը անհեթեթություն է:
  15. Շուշան Պետրոսյանը «չքմեղացել էր», ԲՀԿ-ական պատգամավորը սպառնացել`«աչքներդ էլ հանել եմ»:
  16. Հանրային դե՞մք ես՝ սովորիր շփվել լրագրողների հետ:
  17. «Կցկտուր է մնացել»:
  18. ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը վիրավորել է լրագրողներին:
  19. Վազգեն Մանուկյանը, Էդվարդ Սանդոյանը, Արա Թադեւոսյանը եւ Շուշան Պետրոսյանը՝ Դմիտրի Կիսելյովի ակումբի անդամներ. «Հայկական ժամանակ»:
  20. «Հայկական ժամանակ». Երևանում կիսագաղտնիության քողի տակ գործում է «Գրիբոյեդով» ակումբը:
  21. «Գրիբոյեդովը» արձակուրդ է գնացել, բայց կվերադառնա. վստահեցնում է քաղաքագետը:
  22. Երազ իմ երկիր, Ռուսաստան. ակտիվիստները ծաղրեցին Շուշան Պետրոսյանին:
  23. «Բարեւ Գյումրի» քաղաքացիական շարժման «Էրթաս Բարովը»` Շուշան Պետրոսյանին:
  24. «Շուշան Պետրոսյանը կո՞ղմ է, թե՞… »:
  25. 25,0 25,1 25,2 25,3 «Լսի, այ լակոտ, աչքերդ կհանեմ». Շուշան Պետրոսյան:
  26. 26,0 26,1 26,2 «Լսի այ լակոտ…»:
  27. 27,0 27,1 27,2 Ժողովրդական դարձվա՞ծք, թե՝ սպառնալիք. Շուշան Պետրոսյանը՝ իր «քոմենթի» մասին:
  28. 28,0 28,1 «Լսի, այ լակոտ, աչքերդ կհանեմ». Շուշան Պետրոսյան:
  29. 29,0 29,1 29,2 «Լսի, այ լակոտ, աչքերդ կհանեմ». Շ. Պետրոսյան:
  30. [«Ստեղծագործական հրապարակային ձեռնարկ» Գարեգին Միսկարյան, 2016 թ.]
  31. Գարեգին Միսկարյանի ստեղծագործությունը իր ֆբ անձնական էջում: