Վանիկ Ասատրյան
(Վերահղված է Ասատրյան Վանիկ Խաչիկիից)
Վանիկ Ասատրյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1956 (67 տարեկան) |
Ծննդավայր | Սպիտակ, Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Վանիկ Խաչիկի Ասատրյան (հունվարի 31, 1956, Սպիտակ, Հայաստան), ՀՀ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1963-1972 թթ. - սովորել է Սպիտակի թիվ 1 միջնակարգ դպրոցում։
- 1972-1974 թթ. - սովորել և ավարտել է Կիրովականի գյուղատնտեսական տեխնիկումը՝ ստանալով տեխնիկ-մեխանիկի որակավորում։
- 1989-1994 թթ. - սովորել և ավարտել է ՌԴ Բելգորոդի կոմերցիոն ակադեմիայի սպառկոոպերացիայի կուրսը՝ տնտեսագետի և առևտրի, հասարակական սննդի կառավարողի մասնագիտությամբ։
- 1995-1998 թթ. - սովորել և ավարտել է Ստավրոպոլի պետական տեխնիկական համալսարանը՝ իրավագետի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1976 թ. - աշխատել է «Հայգյուղտեխնիկայի» Սպիտակի շրջանային ձեռնարկությունումч որպես մելիորատիվ ջոկատի ղեկավար։
- 1977-1979 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1980-1994 թթ. - աշխատել է Սպիտակի կարի արտադրական միավորումում՝ հասնելով մինչև գլխավոր տնօրենի պաշտոնի։
- 1995-2002 թթ. - «Վանուհի» ԲԲԸ-ի նախագահ։
- 2002 թ. ընտրվել է Սպիտակի քաղաքապետ։
- 2005 թ. վերընտրվել է Սպիտակի քաղաքապետ։
- 2009-2011 թթ. - Լոռու մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ։
- 2012 թ. հուլիսի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Լոռու մարզպետի տեղակալ[1]։
Ամուսնացած է, ունի չորս զավակ։ 2002 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։