1989 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ 1989 թվականին աշխատել է Արարատի շրջանի հարկային տեսչությունում որպես ավագ տեսուչ։ 1991-1994 թվականներին զբաղվել է մենատնտեսությամբ։ 1995 թվականից՝ Արարատի մարզիԱվշարի գինու գործարանի խորհրդի նախագահ։ 2003-2007 թվականներին` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ)։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ 2007-2012 թվականներին` Ազգային ժողովի պատգամավոր։ 19. 06. 2007-11. 07. 2008 թվականներին` Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, 11. 07. 2008-31. 05. 2012 թվականներին` Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
2012 թվականի մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 18 ընտրատարածքից[1]։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում չի ընդգրկվել։ Անկուսակցական։
2017 թվականի ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[2]։
2019 թվականից պատգամավոր չէ, հեռացել է քաղաքականությունից։