Հրայր Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրայր Կարապետյան (այլ կիրառումներ)
Հրայր Կառլենի Կարապետյան
Ծնվել էօգոստոսի 11, 1963(1963-08-11) (56 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանՄանկավարժական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Հրայր Կառլենի Կարապետյան (օգոստոսի 11, 1963(1963-08-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, դիվանագետ, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 թ. ավարտել է Երևանի թիվ 135 միջնակարգ դպրոցը։
  • 1981-1985 թթ. սովորել և ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։
  • 1986-1989 թթ. սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում։ Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Սովորողների քաղաքացիական դաստիարակության հիմնախնդիրը ազգային կրթության համակարգում» թեմայով։ Մանկավարժական գիտությունների թեկնածու է, հեղինակ է մի շարք գիտական ձեռնարկների և աշխատությունների։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980-1981 թթ. աշխատել է Երևանի լամպերի գործարանում որպես բանվոր։
  • 1985-1990 թթ. աշխատել է Նոր-Գեղի գյուղի, այնուհետև, Երևանի թիվ 181 միջնակարգ դպրոցներում որպես ուսուցիչ։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985-1987 թթ. անդամակցել է «Զանգակատուն» կազմակերպությանը։
  • 1987-1989 թթ. - «Միացում» կազմակերպության անդամ, խմբագրել է «Զանգակատուն» հանդեսը։
  • 1989 թվականից Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ է։
  • 1990-1995 թթ. ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեի անդամ։
  • 1990-1992 թթ. մասնակցել է Գետաշենի, Շահումյանի, Բերդաձորի, Մարտակերտի ինքնապաշտպանական մարտերի կազմակերպմանը։
  • 1996-1998 թթ. ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ։
  • 1998-2003 թթ. - ՀՀ Արագածոտնի մարզպետ։
  • 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։
  • 2003-2006 թթ. - ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար։
  • 2006-2008 թթ. - ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար։
  • 2007 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։
  • 2008 թ. մայիսի 20-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ[1], իսկ 2009 թվականի ապրիլի 30-ին տվել է հրաժարական՝ ՀՅԴ կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ։
  • 2009 թ. հունիսի 8-ին ընտրվել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ՝[2] պաշտոնավարելով մինչև 2012 թ. մայիսի 30-ը։ Հեղինակ է տասնյակ օրենքների և օրենսդրական նախաձեռնությունների։
  • Եղել է Ազգային ժողովի «Սպառողների շահերի պաշտպանության պատգամավորական համագործակցության» խմբի ղեկավարը։
  • 2010 թ. ապրիլին ընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ։
  • 2013 թ. ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով նշանակվել է Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի 3 որդի և 3 թոռ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Հրաչյա Գրիգորյան
ՀՀ Արագածոտնի մարզպետ
Հրայր Կարապետյան

1998—12 հունիսի 2003
Հաջորդող
Գաբրիել Գյոզալյան
Նախորդող
Մարտուն Մաթևոսյան
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար
Հրայր Կարապետյան

12 հունիսի 2003—1 հունիսի 2006
Հաջորդող
-
Նախորդող
Լևոն Մկրտչյան
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար
Հրայր Կարապետյան

7 հունիսի 2007—19 մայիսի 2008
Հաջորդող
Վահան Հովհաննեսյան
Նախորդող
Վահան Հովհաննեսյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հրայր Կարապետյան

20 մայիսի 2008—8 հունիսի 2009
Հաջորդող
Սամվել Նիկոյան
Նախորդող
Արթուր Աղաբեկյան
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ
Հրայր Կարապետյան

8 հունիսի 2009 - 31 մայիսի 2012
Հաջորդող
Կորյուն Նահապետյան
Նախորդող
Վարդան Հակոբյան
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս
Հրայր Կարապետյան

դեկտեմբերի 2013
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]