Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալվարդ Պետրոսյան
Ծնվել է հոկտեմբերի 4 , 1946 (1946-10-04 ) Ծննդավայր Երևան , Հայկական ԽՍՀ , ԽՍՀՄ Վախճանվել է մարտի 10 , 2022 (2022-03-10 ) [1] (75 տարեկան) Վախճանի վայր Երևան , Հայաստան Մասնագիտություն քաղաքական գործիչ , գրող , հրապարակախոս , խմբագիր , բանասեր և գլխավոր խմբագիր Քաղաքացիություն ԽՍՀՄ և Հայաստան Կրթություն Երևանի պետական համալսարան (1968 )Կուսակցություն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն Աշխատավայր Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե , Խորհրդային գրականություն , Հայ օգնության միություն , Հայաստանի աշխատավորուհի և Նորք Պարգևներ Ամուսին Լորենց Առուշանյան Ալվարդ Պետրոսյան Վիքիքաղվածքում Ալվարդ Պետրոսյան Վիքիդարանում Alvard Petrosyan Վիքիպահեստում
Ալվարդ Բարդուղի Պետրոսյան (հոկտեմբերի 4 , 1946 (1946-10-04 ) , Երևան , Հայկական ԽՍՀ , ԽՍՀՄ - մարտի 10 , 2022 (2022-03-10 ) [1] , Երևան , Հայաստան ), հայ գրող , արձակագիր, հրապարակախոս։ Հասարակական-քաղաքական գործիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1978 թվականից։
1994-1998 թթ.՝ Հայ օգնության միության Հայաստանի շրջանային վարչության ատենապետ։
1998 թվականից ՀՕՄ կենտրոնական վարչության անդամ։
Հայ յեղափոխական դաշնակցության անդամ։
1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության անդամ։
2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության անդամ։
2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության անդամ։
Դիմադրության շարժման գործիչ Բարթուղ Պետրոսյանի դուստրն է, անվանի գեղանկարիչ Սամվել Պետրոսյանի քույրը, դերասան Լորենց Առուշանյանի կինն է, նկարիչ Նարեկ Առուշանյանի մայրը։
Երկրի պապերը (պատմվածքներ), Երևան , 1977, 101 էջ։
Թռչնականչ, Երևան, 1981, 128 էջ։
Ես մի ծառ եմ ծիրանի, Երևան, 1984, 220 էջ։
Ապրելու օրենքը (վիպակներ, պատմվածքներ, պիեսներ), Երևան, 1989, 384 էջ։
Բանաստեղծություններ, Երևան, 2003, 120 էջ։
Խմբերգերի ժամանակը (վիպակներ, պատմվածքներ), Երևան, 2008, 356 էջ։
Ապրելու զրո ժամ (վիպակներ, պատմվածքներ), Երևան, 2012, 400 էջ։
Հիշիր = Remember… (բանաստեղծություններ, էսսե), Երևան, 2016, 192 էջ։
Հայկ Խաչատրյան , Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 450։
Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, 2007, էջ 321։
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման ՀՅԴ խմբակցություն
Խմբակցության ղեկավար
Խմբակցության քարտուղար
Խմբակցության անդամներ
Լիազորությունները դադարած անդամներ
ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման ՀՅԴ խմբակցություն
Խմբակցության ղեկավար
Խմբակցության քարտուղար
Լիազորությունները դադարած անդամներ
ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման ՀՅԴ խմբակցություն
Խմբակցության ղեկավար
Խմբակցության քարտուղար
Խմբակցության անդամներ
Լիազորությունները դադարած անդամներ