Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևան

Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե, հասարակական կազմակերպություն։ Ստեղծվել է 1964 թվականին, Երևանում։ Գլխավոր խնդիրներն էին սփյուռքահայության շրջանում հայրենասիրական աշխատանքի կազմակերպումը, Խորհրդային Հայաստանի քաղաքական և տնտեսական նվաճումների լուսաբանումը, արտերկրի «առաջադիմական կազմակերպությունների» և հայրենակցական միությունների հետ կապերի հաստատումը։ Մինչ կոմիտեի ստեղծումը սփյուռքի հարցերով զբաղվել են ՀԽՍՀ ժողկոմխորհի ներգաղթի հանձնաժողովը (1931), ՀՕԿ-ը (1921-1937), Ներգաղթի կոմիտեն (1931-1944) և Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունը (1944-ից)։

Կազմն ու համագործակցությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգնություն արտերկրից[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմիտեի կազմում տարբեր ժամանակներում գործել են ամերիկյան, եվրոպական, Ասիայի և Աֆրիկայի երկրների, երիտասարդական կազմակերպությունների, գիտատեխնիկական կապերի, մամուլի, նյութական արժեքների, առաքման բաժինները, հասարակական հիմունքներով՝ գրականության, արվեստի, գիտության, ճարտարապետության հանձնախմբերը։ Կոմիտեն համագործակցել է շուրջ 70 երկրների ավելի քան 1000 հայկական միությունների և մոտ 10 հազար անհատ գործիչների (գիտնականներ, արվեստագետներ, գրողներ, լրագրողներ) հետ։ Սփյուռքահայ դպրոցներ են առաքվել 1-10-րդ դասարանների մայրենի լեզվի, հայ գրականության, աշխարհագրության դասագրքեր։ Ամեն տարի (մինչև 1990) կազմակերպվել են ավելի քան 200 դպրոցականների ամառային հանգիստը Հայաստանի ճամբարներում և 50 սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա որակավորման դասընթացներ Երևանում։

Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական ու մշակութային գործիչների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփյուռքահայ կազմակերպությունների հրավերով պարբերաբար գաղութներ են գործուղվել գիտության և մշակույթի գործիչներ, ստեղծագործական կոլեկտիվներ, Հայաստան հրավիրվել սփյուռքահայ հասարակական գործիչներ, արվեստագետներ, կազմակերպվել նկարիչների ցուցահանդեսներ, գեղարվեստական խմբերի ելույթներ։ Կոմիտեի և Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ սփյուռքահայ բազմաթիվ գրողների գործեր տպագրվել են Երևանում։

Լրատվամիջոցների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմիտեի մամուլի բաժինը սփյուռքի շուրջ 40 թերթերի ու ամսագրերի, ինչպես նաև ռադիո և հեռուստաժամերի համար պատրաստել և առաքել է բազմաբնույթ տեղեկատվական նյութեր՝ նրանց իրազեկ դարձնելով հանրապետության կարևորագույն իրադարձություններին։ Մինչ Հայաստանում տարբեր լրատվական գործակալությունների ստեղծումը կոմիտեի հեռատիպային հաղորդումները եղել են փաստորեն սփյուռքի համար լրատվության հիմնական աղբյուրը և տպագրվել են սփյուռքահայ մամուլի գրեթե բոլոր մարմիններում։

Աջակցություն երիտասարդական հարցերին[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին երկրաշարժից հետո, Գյումրի

Կոմիտեն նաև մասնակցել է սփյուռքահայ դիմորդների ընտրության և ընդունելության գործին, զբաղվել սփյուռքահայ ուսանողների հանգստի, կեցության և այլ հարցերով։ Մեծ նշանակություն է տրվել սփյուռքահայ երիտասարդական, մարզական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքին։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո կոմիտեի նախաձեռնությամբ սփյուռքի կազմակերպությունների հետ իրականացվել են աղետի գոտու օգնության մի շարք նախագծեր։ Կոմիտեի միջնորդությամբ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը, 1990 թվականի հունվարի 30-ի որոշմամբ, Սովետաշեն քաղաքային ավանին վերադարձրել է իր պատմական անունը՝ Նուբարաշեն, իսկ Երևանի քաղխորհուրդը որոշում է ընդունել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը կոչել Գալուստ Կյուրղենկյանի, մեկ այլ փողոց՝ Ալեք Մանուկյանի անունով։ 1991 թվականին կոմիտեում ստեղծված ներքին սփյուռքի վարչությունը աշխատանք է կատարել Խորհրդային Միության տարածքում վերածնվող և նոր կազմակերպվող հայկական համայնքային կառույցների ամրապնդման, նրանց առջև ծառացող խնդիրների լուծման գործում, այդ համայնքների հայկական կիրակնօրյա դպրոցներն ապահովել դասագրքերով և մեթոդական նյութերով, օժանդակություն ցույց տվել հայ պարբերականներին։

Այվազովսկու դիմանկարը

Աջակցել է 1994 թվականի հոկտեմբերին Ղրիմի Յալթա քաղաքում հայ համայնքների ներկայացուցիչների հիմնադիր կոնֆերանսի կազմակերպմանը. 1997 թվականի սեպտեմբերին Գաբրիելե Հովհաննես Այվազովսկի եղբայրների 185 և 180-ամյա հոբելյանների, տարբեր քաղաքներում հայ մշակույթի օրերի նախապատրաստմանն ու անցկացմանը։ Սիենույն ժամանակ, կոմիտեի իալւհլպային շրջանի գործունեությունը, անմիջականորեն վերահսկվելով Արտերկրի հայրենակիցների հետ մշակութային կապերի խոլւհրդային կոմիտեի («Ռոդինա») կողմից, իր վրա է կրել ամբողջատիրական համակարգի գաղափարական ազդեցության կնիքը։ Հայրենիք-սփյուռք հարաբերություններն իրենց զարգացման այդ փուլում բնորոշվել են սփյուռքի հանդեպ խորհրդային իշխանության ունեցած դիրքորոշմանը։ Եվ կոմիտեի գործունեությունը, որպես կանոն, ծառայեցվել է այդ դիրքորոշմանը։ 1964 և 1967 թվականներին ընդունված կոմիտեի կանոնադրությունները հանձնարարում էին համագործակցել սփյուռքի միայն «առաջադիմական և հայրենասիրական» կազմակերպությունների հետ։

Գործունեությունը անկախացումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի անկախության հռչակումը (1991), հանրապետությունում ծավալված քաղաքական և տնտեսական զարգացումները հնարավորություն տվեցին կոմիտեին ձերբազատվելու անցյալի գաղափարական կապանքներից։ 1991 թվականի ընդհանուր ժողովում ընդունած իր նոր կանոնադրությամբ կոմիտեն մերժում էր խտրական մոտեցումը սփյուռքահայ տարբեր քաղաքական հոսանքների նկատմամբ, կարեորում համագործակցությունը բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և կրոնական կառույցների հետ՝ անկախ նրանց գաղափարական համոզմունքներից ու կրոնական դավանանքից։ ՀՀ կառավարությունն իր 1991 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ հավանություն է տվել կոմիտեի մի շարք գործնական առաջարկների՝ ուղղված սփյուռքի հետ նրա համագործակցության ոլորտների ընդլայնմանը։ Սակայն դեպքերի հետագա զարգացումը հանգեցրել է կոմիտեի գործունեության էական սահմանափակմանը։ Ամբողջատիրությունից դեպի ժողովրդավարություն և ազատ տնտեսական հարաբերություններ անցնելու պայմաններում կոմիտեն աստիճանաբար կորցրել է հայրենիք-սփյոաք հաղորդակցության մենաշնորհն ունեցողի իր դերը։ Հնարավորություններ են ստեղծվել անմիջական փոխշահավետ կապեր հաստատելու մի կողմից՝ Հայաստանի պետական, հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների և առանձին անհատների, մյուս կողմից՝ սփյուռքի համապատասխան կառույցների հետ։ Այս պայմաններում հայրենիք- սփյոաք մշակութային կապերը սկսել են գլխավորապես զարգանալ Հայաստանում վերականգնված հայ ազգային ավանդական կուսակցությունների և նրանց մշակութային մասնաճյուղերի միջոցով։ Իսկ սփյուռքի կողմից Հայաստանին ցույց տրվող օգնության գլխավոր կազմակերպչի և համակարգողի դերը ստանձնել է 1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ 1992 թվականի հուլիսից պետական ֆինանսավորման դադարեցումից հետո կոմիտեն փաստորեն զրկվեց իր կանոնադրական խնդիրները կատարելու հնարավորությունից՝ կորցնելով իր երբեմնի նշանակությունն ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում։ Կոմիտեն շարունակել է խիստ սահմանափակ մասնակցություն ցուցաբերել սփյուռքահայ համայնքների, գլխավորապես Խորհրդային Միության տարածքում մշակութային և կրթական խնդիրների լուծմանը։ 1998 թվականին դադարել է գործելուց։ Կոմիտեն շոշափելի դեր է խաղացել սփյուռքի մշակութային, կրթական, հայրենակցական, բարեգործական և այլ կազմակերպությունների հետ կապեր հաստատելու գործում, նպաստել սփյուռքում հա- յապահպանության խնդիրների լուծմանը, ազգային ավանդույթների պահպանմանը։ Կազմակերպությունն իր գոյության ընթացքում ունեցել է ընդհանուր ժողովներում ընտրված երեք նախագահ՝ Վ. Համազասպյան (1964-1985), Կ. Դալլաքյան (1985-1991), Հ. Սիմոնյան (1991-1993)։ Կոմիտեն հրատարակել և արտերկրի հայրենակիցների շրջանում տարածել է հասարակական-գեղարվեստական պատկերազարդ «Սովետական Հայաստան» (1990 թվականից՝ «Վերածնված Հայաստան», ապա՝ «Հայրենի եզերք») ամսագիրը և «Հայրենիքի ձայն», «Հայություն» շաբաթաթերթերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։