Սամվել Պետրոսյան (նկարիչ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Պետրոսյան (այլ կիրառումներ)
| Ծնվել է | հոկտեմբերի 10, 1941 |
|---|---|
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Վախճանվել է | օգոստոսի 19, 2012 (70 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
| Մասնագիտություն | նկարիչ և մանկավարժ |
| Պարգևներ | |
| Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
| Հայր | Բարթուղ Պետրոսյան |
| Զավակներ | Շուշան Պետրոսյան |
| Սամվել Պետրոսյան Վիքիդարանում | |
Սամվել Բարդուղի Պետրոսյան (հոկտեմբերի 10, 1941, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 19, 2012, Երևան, Հայաստան)[1], հայ գեղանկարիչ, մանկավարժ։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1971)։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2009)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամվել Բարդուղի Պետրոսյանը ծնվել է Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1961-1966 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1970 թվականից դասավանդել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1991-2007 թվականներին եղել է ուսումնարանի տնօրենը։ 1971 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, 1987-1991 թվականներին՝ քարտուղարը[2][3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետրոսյանի բնանկարներին, դիմանկարներին, նատյուրմորտներին, կրոնական, պատմական թեմաներով մոնումենտալ հորինվածքներին բնորոշ են վավերականությունը, խորհրդանշային միջոցները։
- «Արագիլներ», 1992, մասնավոր հավաքածու, Բեյրութ
- «Դեպի երկիր», 2001
Ավետարանական և աշխարհիկ թեմաներով նկարաշարեր է ստեղծել Դեթրոյթի Սուրբ Սարգիս (1977, 15 պատկեր) և ԱՄԷ Շարջա քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (1998, 11 պատկեր) եկեղեցիների համար։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1965), Բեյրութում (1992), Նյու Յորքում (1994) և այլուր։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայր՝ Բարդուղ Պետրոսյան
- Քույր՝ Ալվարդ Պետրոսյան
- Դուստր՝ Շուշան Պետրոսյան
- Որդի՝ Բարդուղ Պետրոսյան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mediamax. «Մահացել է գեղանկարիչ Սամվել Պետրոսյանը` Շուշան Պետրոսյանի հայրը». bravo.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 2003։ հ. 4:
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սամվել Պետրոսյան Արխիվացված 2021-04-21 Wayback Machine
- Հոկտեմբերի 10 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 19 մահեր
- 2012 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ գեղանկարիչներ
- Հայ նկարիչներ