Շուշան Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Շուշան Սամվելի Պետրոսյան | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 23, 1967 (59 տարեկան) |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | երգչուհի, երաժիշտ, դերասանուհի և քաղաքական գործիչ |
| Գործունեություն | Ազգային ժողովի պատգամավոր |
| Աշխատատու | Ազգային ժողով |
| Ամուսին | Արման Հարությունյան |
| Ծնողներ | հայր՝ Սամվել Պետրոսյան, մայր՝ Արաքս Մանսուրյան |
| Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
| Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
| Պարգևներ և մրցանակներ | |
Շուշան Սամվելի Պետրոսյան (սեպտեմբերի 23, 1967, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ[1], Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուշան Սամվելի Պետրոսյանը ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանում[1]։ 1987 թվականին ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի ֆակուլտետը[1]։ 1993 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետը[1]։ 1989-1991 թվականներին աշխատել է «Արձագանք» թատրոն-ստուդիայում (Մետրո թատրոն) որպես թատերական նկարիչ։ Ձևավորել է 3 ներկայացում՝ «Առասպելական հավերժություն», «Անտիգոնե», «Տերն ու ծառան»[1]։ 1994-1997 թվականներին աշխատել է Երգի պետական թատրոնում[1]։ 1996 թվականից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար է[1]։ 2002-2003 թվականներին աշխատել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում որպես դասախոս[1]։ 2005 թվականից Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է[1]։ 2006 թ.-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։ 2007, 2008 և 2009 թվականներին մասնակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երկու աստղ» երաժշտական նախագծին[1]։
Ամուսնալուծված է և ունի երկու զավակ[1]։
Երաժշտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուշան Պետրոսյանը հայաստանյան էստրադային երգարվեստի ոլորտում բավականին հայտնի երգչուհի է։ Նա մասնակցել է Հայաստանում և արտասահմանում հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար կազմակերպված համերգների, հանդես է եկել մենահամերգներով։ Հատկապես հայտնի է նրա երգած «Երազ իմ երկիր հայրենի» և «Սպարապետ» երգերը։ Վերջին երգը երգչուհին նվիրել է Վազգեն Սարգսյանին։ Իր երաժշտական գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝
- 1993 թ. գլխավոր մրցանակ («Շարմ Շոու» միջազգային փառատոն),
- 1996 թ. «Տարվա լավագույն երգչուհի» («Ասուպ» մրցանակաբաշխություն),
- 2000 թ. «20-րդ դարի հայ աստղ» («Աստղ» փառատոն),
- 2000 թ. «Լավագույն կին կատարող» («Անուշ» մրցանակաբաշխություն, ԱՄՆ),
- 2004 թ. «Անկախ Հայաստանի լավագույն ձայն» («Կռունկ» փառատոն),
- 2009 թ. «Դիվա» մրցանակ (երգի ամենամյա փառատոն, ԱՄՆ)[1]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իմ անուշ հայրենիք (2001)
- Await Us Ararat (2003)
- Մտորումներ (2003)
- Հանրապետություն 15 (2006)
- The Best (2007)
Տեսաերիզներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հանրապետություն 15 (2006)
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատգամավորական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի մայիսի 6-ին Շուշան Պետրոսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր[1]։ Հանդիսացել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Որպես պատգամավոր աշխատել է մինչև 2018 թվականը[1]։
Հասարակական կարծիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանյան հասարակության որոշակի հատված բացասաբար է վերաբերվում Շուշան Պետրոսյանի քաղաքական գործունեությանը[2][3][4]։ Սակայն հանրության մյուս հատվածի համար Շուշան Պետրոսյանը մնում է բազմավաստակ արտիստ և հայրենասեր քաղաքացի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 Բաղդասարյան, Մհեր (22.10.2023). «Tete A Tete 92 Շուշան Պետրոսյան». YouTube. Mher Baghdasaryan I Tete A Tete.
- ↑ Երազ իմ երկիր, Ռուսաստան. ակտիվիստները ծաղրեցին Շուշան Պետրոսյանին:
- ↑ «Բարեւ Գյումրի» քաղաքացիական շարժման «Էրթաս Բարովը»` Շուշան Պետրոսյանին:
- ↑ «Շուշան Պետրոսյանը կո՞ղմ է, թե՞… »:
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուշան Պետրոսյան» հոդվածին։ |
| ||||||
- Սեպտեմբերի 23 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ՀՀԿ անդամներ
- Հայաստանի վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ երգչուհիներ
- ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ երաժիշտներ
- Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտներ