Բարթուղ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բարթուղ Պետրոսյան
Ծնվել է1901
Մահացել է1968
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
ԵրեխաներԱլվարդ Պետրոսյան և Սամվել Պետրոսյան

Բարթուղ Պետրոսյան Ղազարի (1901 թվական, էրզրում - 1968 թվական, Երևան), խորհրդային բանակի կապիտան, պարտիզանական ջոկատի հրամանատար Ֆրանսիայում (1943 թվական - 1945 թվականին)։ ՍՄԿԿ անդամ 1928 թվականից։

Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման և 1921 թվականի քաղաքացիական կռիվների մասնակից։ 1941 թվականի սեպտեմբերից Պետրոսյանը 76-րդ (Կ․ Ե․ Վորոշիլովի անվան) Հայկական լեռնահրաձգային դիվիզիայի կազմում, որպես 207-րդ գնդի 1-ին վաշտի հրամանատար, մասնակցել է Ուկրաինայի պաշտպանությանը՝ աչքի ընկնելով Պոլտավա-Խարկովի շրջանում մղված մարտերում։ 1942 թվականին ծանր վիրավոր գերվելով՝ տեղափոխվել է Լեհաստան, ռազմագերիների ճամբար, որտեղ մասնակցել է Հակաֆաշիստական, ընդհատակյա հայրենասիրական կազմակերպության գործունեությանը։ 1943 թվականին տեղափոխվել է Հարավային Ֆրանսիա, համակենտրոնացման ճամբարից փախչելուց հետո կազմակերպել պարտիզանական ջոկատ (հիմնականում՝ հայերից) ու մարտնչել ֆաշիստների դեմ Դար և Լոզեր դեպարտամենտներում, աչքի ընկել Լա Քալմետ, Նիմ քաղաքների շրջանում մղված մարտերում (1944 թվական)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի II աստիճանի, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի և այլ շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։