Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Շարջա)
| Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Շարժա |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Հիմնական ամսաթվերը | 1980 |
| Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
| Հիմնադրված | 1980 |
![]() | |
![]() | |
| 25°20′57″N 55°24′13″E / 25.349166666667°N 55.403611111111°E | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Շարջա քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցու Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների թեմին, գտնվում է ԱՄԷ-ի Շարջայի Էմիրությունում։ Համակարգում է Շարջա քաղաքում բնակվող առաքելական էմիրաթահայության հոգևոր կյանքը։ Երկրում գտնվում է մեկ այլ եկեղեցի, և երկուսն էլ գմբեթներին չունեն խաչեր։ Հանդիսանում է հայ առաքելական առաջին եկեղեցին ԱՄԷ-ում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է Միացյալ Արաբական Էմիրությունների Շարջա քաղաքի Յարմուք թաղամասում։ Այն հիմնվել է 1980 թվականին տեղի հայ համայնքի միջոցներով։ Եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա հայկական դպրոց[1]։
Շարջայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության թույլտվությամբ ու Շարջայի էմիրության հովանավորությամբ։ Այն ԱՄԷ-ում առաջին հայկական եկեղեցին է։ 1998 թվականին եկեղեցին օծել է Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։ Եկեղեցու կառուցման համար հողատարածքը նվիրել էր Գերագույն խորհրդի անդամ և Շարջայի էմիր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ-Կասիմին[2][3]։
Եկեղեցում 11 պատկերներ ստեղծել է հայ նկարիչ Սամվել Պետրոսյանը[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Շարջայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2015-11-02-ին. Վերցված է 2014-11-11-ին.
- ↑ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ Պատմութիւնը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

