Արայիկ Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արայիկ Թեմուրի Գրիգորյան
հայ․՝ Արայիկ Գրիգորյան
Ծնվել է մայիսի 10, 1963 (55 տարեկան)
Ծննդավայր Ավշար, Արարատի մարզ
Քաղաքացիություն Հայաստան Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն տնտեսագետ
Զբաղեցրած պաշտոններ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Արայիկ Թեմուրի Գրիգորյան (1963, մայիսի 10, Ավշար, Արարատի մարզ), քաղաքական գործիչ, ձեռնարկատեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ 1989 թվականին աշխատել է Արարատի շրջանի հարկային տեսչությունում որպես ավագ տեսուչ։ 1991-1994 թթ. զբաղվել է մենատնտեսությամբ։ 1995 թվականից՝ Արարատի մարզի Ավշարի գինու գործարանի խորհրդի նախագահ։ 2003-2007 թթ.` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ 2007-2012 թթ.` Ազգային ժողովի պատգամավոր։ 19. 06. 2007-11. 07. 2008 թթ.` Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, 11. 07. 2008-31. 05. 2012 թթ.` Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2012 թվականի մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 18 ընտրատարածքից[1]։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում չի ընդգրկվել: Անկուսակցական:

2017 թվականի ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[2]: 2019 թ․- ից պատգամավոր չէ, հեռացել է քաղաքականությունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]