Սեդրակ Սարոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սեդրակ Սարոյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 3, 1967(1967-09-03)
ԾննդավայրՀայկաշեն, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էօգոստոսի 13, 2022(2022-08-13)[2] (54 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանՎաղարշապատ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինԿարմեն Պապիկյան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
«Մարտական խաչ» շքանշան Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան Արիության մեդալ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ «Մարշալ Բաղրամյան» մեդալ «Դրաստամատ Կանայան» մեդալ և «Անբասիր ծառայության համար» մեդալ
ԵրեխաներՆաիրի Պապիկյան, Զարզանդ Սարոյան, Աշոտ Սարոյան, Վահրամ Սարոյան

Սեդրակ (Սեյրան) Ֆիրդուսի Սարոյան (սեպտեմբերի 3, 1967(1967-09-03), Հայկաշեն, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - օգոստոսի 13, 2022(2022-08-13)[2], Երևան, Հայաստան), հայ ռազմական և քաղաքական գործիչ, գեներալ-մայոր (2000 թ․), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր[3]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյրան Սարոյանը 1993 թվականին ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն ակադեմիական կուրսերը, 2006 թվականին՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան` «Պետության ռազմական անվտանգություն» մասնագիտությամբ։

Ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1985-1987 թվականներին Սեյրան Սարոյանը ծառայել է խորհրդային բանակում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծվիկ-10» գումարտակը մարտնչել են Քարվաճառ, Քաշաթաղի, Կովսականի ազատագրման ճակատամարտերում։ 1993 թվականից մինչև 2007 թվականը եղելէ ՀՀ զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար[4]։

Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին նրան շոնրհվել է գեներալ-մայորի կոչում։ 1994 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության մեդալով», 1996 թվականին՝ «Մարտական խաչ», իսկ 2006 թ․-ին՝ «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներով։ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից 1997 թվականին պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», 2002 թ․-ին՝ «Դրաստամատ Կանայան», 2003 և 2004 թվականներին՝ «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանի մեդալներով[4]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մայիսի 12-ին մեծամասնական ընտրակարգով թիվ 19 ընտրատարածքից ընտրվել է Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր։ 2018 թվականին հեռացել է ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։

Մահացել է 2022 թվականի օգոստոսի 13-ին[4]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած էր, ունի չորս երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1006&lang=eng
  2. 2,0 2,1 2,2 https://iravaban.net/393864.html
  3. Սեդրակ Ֆիրդուսի Սարոյանը ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքում
  4. 4,0 4,1 4,2 LLC, Helix Consulting. «Մահացել է Սեյրան Սարոյանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 20-ին.