Հայաստանի զինված ուժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՀՀ զինված ուժերից)
Հայաստանի զինված ուժեր
Տեսակզինված ուժեր
Երկիր Հայաստան
Հիմնադրված է1992 (պաշտոնապես՝ 1992 թվականի հունվարի 28),
Գլխավոր շտաբԵրևան
Ղեկավարություն
Գերագույն հրամանատարՆիկոլ Փաշինյան
Պաշտպանության նախարարՍուրեն Պապիկյան
Գլխավոր շտաբի պետԷդվարդ Ասրյան
Զինվորական անձնակազմ
Զորակոչային տարիք18–27 տարեկան[փա՞ստ]
Զինվորական ծառայության ժամկետ24 ամիս (պարտադիր զինծառայության զինծառայողների ծառայության ժամկետը)
Տեղադրված են արտասահմանումԿոսովո Կոսովո
Աֆղանստան Աֆղանստան
Լիբանան Լիբանան
Սիրիա Սիրիա
Ղազախստան Ղազախստան
Արդյունաբերություն
Միջազգային մատակարարողներ Ռուսաստան
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
{{{2}}} Ֆրանսիա
{{{2}}} Հունաստան[1][2]
{{{2}}} Չինաստան[3][4]
{{{2}}} Լիտվա
 Կիպրոս[5]
{{{2}}} Ուկրաինա[6]
{{{2}}} Իրան
 Լեհաստան
Տես նաև
ՊատմությունԱրցախյան ազատամարտ
Քառօրյա պատերազմ
44-օրյա պատերազմ
Կայքmil.am
 Military of Armenia Վիքիպահեստում

Հայաստանի զինված ուժեր, Հայաստանի անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանող պետական ռազմական հաստատություն[7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունը ապրում էր իր գոյության վերջին ամիսները՝ փլուզման շրջանը, իսկ տարածաշրջանում սկսվել էր միջէթնիկական, տարածքային պատերազմ հայերի և ադրբեջանցիների միջև։

1990 թվականի սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր։ 1991 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։

Պատերազմական գործողություններ ու հաղթանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինված ուժերի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ԶՈՒ Հատուկ ջոկատային ստորաբաժանման զինծառայողները զորավարժություններին, 2021

Հայաստանի զինված ուժերը կազմված են Հայաստանի պաշտպանության նախարարությունից, հինգ բանակային կորպուսներից[8]։ Պաշտպանության նախարարությունը իր հերթին կազմված է վարչական ապարատից, հետախուզության, հրթիռային զորքերի և հրետանու, ավիացիայի, Զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման, հակաօդային պաշտպանության զորքերի, ռազմավարական պլանավորման, մարտական պատրաստության, թիկունքի, կապի և ավտոմատ կառավարման համակարգերի, ինժեներական զորքերի, սպառազինության, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության, կազմազորահավաքային, օպերատիվ, անձնակազմի հետ տարվող աշխատանքների, ֆինանսական, կադրերի վարչություններից, ռադիոէլեկտրոնային պայքարի, ռազմական հաղորդակցությունների, ռազմատեղեկագրական, ութերորդ, ստանդարտացման և չափագիտական, ռազմանվագախմբային բաժիններից, Հայաստանի զինվորական կոմիսարիատից և այլ ստորաբաժանումներից, որոնք կատարում են խնդիրների առաջադրման և պլանավորման, դրանց իրականացման, վերահսկողության գործառույթներ[9]։

Հայաստանի զինված ուժերը կազմված են հետևյալ մասնագիտացված զորքերից.

ցամաքային զորքերն իրենց հերթին բաղկացած են հետևյալ զորատեսակներից.

Միջազգային համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային խաղաղապահ առաքելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԱՊԿ

Հայաստանի Հանրապետությունը, 1992 թվականի մայիսի 15-ին ստորագրելով Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը, դարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։

Ռուսաստանի Դաշնություն

Հայաստանի զինված ուժերի միջազգային համագործակցության դաշտում մեծ տեղ ունի Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը։

ՆԱՏՕ

Հայաստանի զինված ուժերը որոշակի հարցերում մշտապես համագործակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։

Կոսովո

2004 թվականին Հայաստանը մեկ դասակի կազմով հունական խաղաղապահ գումարտակի կազմում միացել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Կոսովոյում։ Հայ զինծառայողները ծառայության են անցել Կոսովոյի բազմազգ «Արևելք» բրիգադում, որը տեղակայված էր Կոսովոյի և Մակեդոնիայիսահմանային գոտում՝ Ֆերիզաչ քաղաքի մերձակայքում։

Իրաք

2005 թ․–ի հունվարին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը միացել է Իրաքում իրականացվող բազմազգ խաղաղապահ առաքելությանը՝ հիմնականում մասնակցելով ականազերծման, բեռնափոխադրումների և բժշկական ապահովման աշխատանքներին։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը դուրս է բերվել Իրաքից 2009 թ․–ի հոկտեմբերին։

Աֆղանստան

Սկսած 2010 թ․-ի փետրվարից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացնում է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները։ Մինչև Աֆղանստան մեկնելը հայկական զորախումբը 4 շաբաթյա նախատեղակայման վարժանք է անցկացրել Գերմանիայում։ 2011 թ.-ին ավելացվել է Աֆղանստան գործուղված հայ խաղաղապահների թվակազմը՝ հասնելով 121-ի, որոնցից 40 պայմանագրային զինծառայողներ առաքելություն են իրականացնում Կունդուզ քաղաքում, իսկ 81-ը պաշտպանում են Մազարի-Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը։ Եվս 5 հայ սպաներ վերապատրաստում են անցնում Կունդուզում՝ հետագայում աֆղանական բանակում որպես հրահանգիչներ ծառայելու համար։

Զորակոչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում զորակոչը նախատեսված է 18-27 տարեկան արական սեռի ներկայացուցիչների համար՝ 2 տարի ժամկետով, որը կարգավորվում է Հայաստանի զինապարտության մասին օրենքով։ 2011 թ.-ին օրենքում լրացում կատարելուց հետո, այն քաղաքացիները, որոնք հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողներ են համարվում, օրենքը գործում է 19 տարեկանից։ Զորակոչը կատարվում է տարեկան 2 անգամ։

Զինապարտության մասին օրենքի 2012 թվականի փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թ.-ի մարտի 19-ին օրենքում կատարվեցին փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվում են երկկողմանի ծնողազուրկ զորակոչիկները, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ այն զորակոչիկները, որոնք չունեն չափահաս քույր կամ եղբայր (մինչ այդ փոփոխությունը այդ արտոնությունից օգտվում էին բոլոր միակողմանի ծնողազուրկ երեխաները), իսկ բնակության վայրին մոտ գտնվող զորամաս է համարվում մինչև 150 կմ տեղակայված զորամասը (մինչ փոփոխությունը 100 կմ էր)[10]։

Կորուստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Peace Dialogue NGO» կազմակերպության տվյալներով 1994 թ. մայիսից մինչ 2018 թ. հունվար ամիսը հայկական բանակում գրանցվել է 1025 մահվան դեպք, որից միայն 306-ը՝ հակառակորդի կողմից զինադադարի խախտման արդյունքում[11]։

Զոհեր զինադադարի խախտման պատճառով
Տարեթիվ Միայն զինադադարի խախտման պատճառով

մահվան դեպքերի քանակը բանակում

1994 մայիսից 8
1995 9
1996 8
1995 4
1998 5
1999 6
2000 6
2001 2
2002 2
2003 3
2004 2
2005 2
2006 2
2007 3
2008 5
2009 3
2010 11
2011 11
2012 12
2013 5
2014 26
2015 39
2016 109
2017 22
2018 7[12], 28[13]
2019, 3 եռամսյակ 17[13]

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցամաքային զորքերի սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդուժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն և մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ադամյան Սոնա։ Մեր բանակն ու զինվորը փայլուն վիճակում են / Սոնա Ադամյան // Հրապարակ. – 2016. – 6 ապր. – Էջ 7։
  • Ասլանյան Թագուհի։ Հայաստանը ժամանակակից զինամիջոցներ արտադրելու ներուժ ունի / Թագուհի Ասլանյան // Հայոց աշխարհ. – 2016. – 8

ապր. – Էջ 6։

  • Ավետիսյան Գոհար։ Հայկական կողմը պետք է կոշտ դիրքորոշում որդեգրի; [ՀՀ պաշտպան. նախկին նախ. Վ.Հարությունյանի մամլո ասուլիսի մասին] / Գոհար Ավետիսյան // Հայոց աշխարհ. – 2016. – 26 ապր. – Էջ 4։
  • Խաչատրյան Տաթև։ Անվադողն ավելի լավ է պաշտպանում; [ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Ա.Հովհաննիսյանի հանդիպումը ԵՊՀ ուսանողների հետ] / Տաթև Խաչատրյան // Հայկ. ժամանակ. – 2016. – 26 ապր. – Էջ 4։
  • Հովհաննիսյան Գուրգեն։ Քաջերի ջոկը; [Հարցազրույց ժամկետ. զինծառայող Գ.Հովհաննիսյանի հետ / Գրի առավ Շ.Ստեփանյանը] // Հայ զինվոր. – 2016. – 27 ապր.-3 մայիսի. – Էջ 5։
  • Մանուկյան Քնար։ Քառօրյա պատերազմի և ստուգումների հետևանքները։ Պաշտոնանկ. սկիզբ / Քնար Մանուկյան // Ժողովուրդ. – 2016. – 27 ապր. – Էջ 4։
  • Մենք հաղթեցինք; [Հարցազրույց միավորման հրամանատարի տեղ., գնդապետ Ա.Մելքումյանի և ուրիշներիի հետ / Գրի առավ Շ.Ստեփանյանը] // Հայ զինվոր. – 2016. – 13-19 ապր. – Էջ 14։
  • Մխիթարյան Գ. Պահակային ծառայությունը՝ մարտական առաջադրանք / Գ.Մխիթարյան // Հայ զինվոր. – 2016. – 6-12, 20-26, 27 ապր.- 3 մայիսի. – Էջ 10։
  • Մկրտչյան Մարտին։ «Վիրավոր զինծառայող» կարգավիճակ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ; [Հարցազրույց ՀՀ ՊՆ զինծառայողների սոց. պաշտպան. վարչ. ավագ սպա, իրավաբան, փոխգնդապետ Մ.Մկրտչյանի հետ / Գրի առավ Հ.Սարաֆյանը] // Իրավունք. – 2016. – 27 ապր. – Էջ 6։
  • Նալբանդյան Հարություն։ Վաշտի հերոսական մարտը [Հարցազրույց վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Հ.Նալբանդյանի հետ / Գրի առավ Շ.Ստեփանյանը] // Հայ զինվոր. – 2016. – 20-26 ապր. – Էջ 5։
  • Նշանյան Մարկ։ Սխալ դասեր քաղելը ավելի վտանգավոր է; [ՀՀ ԶՈՒ մասին] / Մարկ Նշանյան // Չորրորդ իշխան. – 2016. – 14 ապր. – Էջ 2։
  • Պետրոսյան Արա։ Ուժեղ Հայաստանի հույսը; [Հարցազրույց ԶՈՒ գլխ. շտաբի զորքերի ծառայ. և զինվոր ծառայ. անվտանգ. ապահովման վարչ. պետի տեղ., գնդապետ Ա.Պետրոսյանի հետ / Գրի առավ Գ.Պողոսյանը] // Հայ զինվոր. – 2016. – 6-12 ապր. – Էջ 11։
  • Պողոսյան Գայանե։ Զարկեցի; [Ժամկետ. զինծառայող Ն.Մալխասյանի մասին] / Գայանե Պողոսյան // Հայ զինվոր. – 2016. – 27 ապր. – 3 մայիսի. – Էջ 6։
  • Սիմոնյան Սյուզան։ Նրանք, ովքեր փառաբանում են, հայրենասեր չեն; [Բանակի խնդիրների մասին] / Սյուզան Սիմոնյան // Հրապարակ. – 2016. – 14 ապր. – Էջ 4։
  • Տեր-Գրիգորյանց Ն. Հայաստանը պետք է ունենա զսպման և վրիժառության զենք։ Հատվածներ ԽՄ և ՀՀ պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Ն.Տեր-Գրիգորյանցի «Թերթ. am» գործակալ. տված հարցազրույցից // Հայ զինվոր. – 2016. – 20-26 ապր. – Էջ 3։
  • Օհանյան Սեյրան։ Անկախության սերնդի մասին մեկ տարի առաջ միայն խոսում էին, հիմա՝ տեսան; [Հարցազրույց պաշտպան. նախ. Ս.Օհանյանի հետ / Գրի առավ Գ.Վեզիրյանը] // Չորրորդ իշխան. – 2016. – 20 ապր. – Էջ 3։
  • Тер-Тадевосян Аркадий (Командос). Уроки новейшей истории : [Беседа с ген.-майором А.Тер-Тадевосяном / Записала Я.Авчян] // Эфир. – 2016. – 7 апр. – С. 2.
  • Քանի զոհ է ունեցել հայկական բանակը 2017-ին. ինչ պայմաններում են զոհվել զինվորները։ «Ժողովուրդ» լրագիր։ Օգոստոս 9 2017։ [1]
  • Հայկական զինուժի կորուստները 2017-ի հուլիսին. Razm.info [2]
  • Կմիավորվեն «65 Ռազմական գործարանը» և «Գառնի-Լեռ» ընկերությունը. նախագիծ։ Razm.info [3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Июль 16, 2013 (1999 թ․ փետրվարի 22). «Армения закупила противотанковые ракетные комплексы MILAN у Греции». AzeriToday.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. Հայաստան-Հունաստան. պատմականորեն ամրապնդված բարեկամական հարաբերություններ
  3. «Chinese, Armenian DMs hold talks». China Internet Information Center. 2008 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
  4. «Armenia, China Sign Military Cooperation Agreement». Asbarez. 2012 թ․ հունվարի 18. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
  5. Июль 16, 2013 (1999 թ․ փետրվարի 22). «Армения закупила противотанковые ракетные комплексы MILAN у Греции». AzeriToday.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. Kucera, Joshua (2011 թ․ օգոստոսի 8). «Tajikistan Buying Guns; Ukraine Selling Weapons to Both Armenia and Azerbaijan». Eurasianet. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  7. Հայաստանի Սահմանադրություն, հոդված 14.1
  8. ՀՀ զինված ուժերի կառուցվածքը
  9. ՀՀ Պաշտպանության նախարարության կառուցվածքը
  10. «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  11. «The number of fatalities in the RA and NK armed forces for 2017». Safe Soldiers for a Safe Armenia (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
  12. «2018թ.-ին հայկական բանակում գրանցված մահվան դեպքերի վիճակագրություն». Safe Soldiers for a Safe Armenia (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  13. 13,0 13,1 «Հայաստանում 2019-ին նախորդ տարվա համեմատությամբ երկու անգամ կրճատվել են ժամկետային ծառայության զինվորների մահվան դեպքերը». news.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.