Հայ ավետարանական եկեղեցի
Հայ ավետարանական եկեղեցի (Հայաստանեայց Աւետարանական եկեղեցի) պատկանում է բողոքական ավետարանական եկեղեցիների շարքին։ Հայ Ավետարանական եկեղեցին պաշտոնապես սկիզբ է առել որպես ինքնավար հոգևորական հանրություն 1 հուլիս 1846 թվին Կոստանդնուպոլսում։
19-րդ դ կեսից Հայ ավետարանական շարժումը տարածվել է Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Օսմանյան կայսրության մյուս հայաշատ շրջաններում։ 1860-ական թվականներից Թուրքիայի տարբեր շրջաններում հայ ավետարանական եկեղեցիները կազմակերպվեցին։ 1918-1930 թթ հայ ավետարանականների թիվը Հայաստանում եղել է 3000, իսկ ողջ Անդրկովկասում՝ մոտ 4000։
1991 թվականից Հայաստանում սկսել է գործել Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության երևանյան գրասենյակը։ 1994 թ հուլիսի 1-ից Հայ Ավետարանական եկեղեցին ստացել է Հայաստանում պաշտոնապես գործելու իրավունք։ Հայաստանում կան Հայաստանյայց ավետարանական 50 եկեղեցի և աղոթատեղի։
Սփյուռքում գործում է 3 հայ ավետարանական միություն.
- Մերձավոր Արևելքի հայ ավետարանական միություն (ստեղծվել է 1924 թ, կենտրոնը՝ Բեյրութ, ընդգրկում է Սիրիայի, Լիբանանի, Իրանի, Թուրքիայի, Հունաստանի, Եգիպտոսի եկեղեցիները)։
- Ֆրանսիայի հայ ավետարանական միություն (ստեղծվել է 1927 թ, կառավարությունը ճանաչել է 1946 թ, կենտրոնը՝ Փարիզ)։
- Հյուսիսային Ամերիկայի (ստեղծվել է 1971 թ, կենտրոնը՝ Նյու Ջերսի, ընդգրկում է ԱՄՆ և Կանադայի հայ ավետարանական համայնքները) [1]։
Հայ Ավետարանական եկեղեցին ու Հայ առաքելական եկեղեցին միմյանց հետ համագործակցում են, [2] օրինակ՝ Հայ կաթողիկե եկեղեցու հետ միասին կազմում են Հայաստանի աստվածաշնչային ընկերության հոգաբարձուների խորհուրդը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՀԱՅ ԲՈՂՈՔԱԿԱՆՆԵՐ»։ noravank.am։ Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22
- ↑ «The Armenian Church - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»։ www.armenianchurch.org։ Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|