Հայերը Թբիլիսիում
Թբիլիսիի հայեր |
---|
![]() |
Հավլաբար, Թբիլիսիի՝ հայերով բնակեցված ամենամեծ |
Ընդհանուր քանակ |
53,409[1] |
Բնակեցում |
Լեզու(ներ) |
հայերեն, ռուսերեն, վրացերեն |
Հավատք(ներ) |
Հայ առաքելական եկեղեցի |
Հայերը պատմականորեն եղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հիմնական էթնիկ խմբերից մեկը։ Հայերը Թբիլիսիի խոշորագույն էթնիկ փոքրամասնությունն են և կազմում են բնակչության 4,8%-ը։ Հայերը վրացական հողեր են գաղթել միջնադարում՝ Հայաստանի մահմեդական իշխանության օրոք։ Նրանք քաղաքի ամենամեծ բնակչությունը կազմել են 19-րդ դարում։ 2014 թվականի վրացական պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ Թբիլիսիում հայերի թիվը կազմում է 53,409 մարդ[1]։
Թբիլիսին կամ Թիֆլիսը (ինչպես նրան անվանում են հայերի մեծ մասը) եղել է հայերի մշակութային կյանքի կենտրոնը Ռուսական կայսրությունում 19-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի սկիզբը։
Հավլաբար[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավլաբարի կամ Հավլաբար (վրաց.՝ ავლაბარი), երբեմնի «26 Կոմիսարներ» (վրաց.՝ 26 კომისარი), Թբիլիսիի հնագույն թաղամասերից մեկը։ 19-րդ դարում բնակչության մեծամասնությունը հայեր էին[2]։ Հավլաբարը ներառված է Իսանի Սամգորսկու թաղամասի կազմում, նաև մասնակի մտնում է Հին Թբիլիսիի մեջ։ Կապող օղակ է Իսանի Սամգորսկու և Թբիլիսիի կենտրոնական թաղամասերի միջև։ Նախկինում եղել է Վրաստանի տարածքում գտնվող հայ մտավորականության կենտրոնը։
Տեսարան դեպի Հավլաբար և Մետեխի եկեղեցի
19-րդ դարում Թիֆլիսի էթնիկ վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարի սկզբում Թիֆլիսի բնակչության մեծամասնությունը հայեր էին։ 19-րդ դարի ամբողջ ընթացքում քաղաքի բնակչությունը կտրուկ աճում էր, ընդ որում աճի արդյունքում փոխվում էին տարբեր էթնիկ խմբերի քանակական հարաբերությունները։ Բավականաչափ շատացավ ռուսների ու վրացիների թիվը։ 1803 թվականին Թբիլիսիի բնակչության 92.6%-ը հայեր էին, 1846 թվականին հայերի թիվը նվազել էր մինչև 75.4%, իսկ արդեն 1864 թվականին հայերը կեսից քիչ էին՝ 47.4%, այն դեպքում, երբ վրացիները 24.7% էին։
Տարի | Ընդհանուր | Հայեր | % | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1801-3[3][4] | 20,000 | 14,860 | 74.3% | ||||||||||||||
1864/65 ձմեռ[5] | 60,085 | 28,404 | 47.3% | ||||||||||||||
1864/65 ամառ[5] | 71,051 | 31,180 | 43.9% | ||||||||||||||
1876[6] | 104,024 | 37,610 | 36.1% | ||||||||||||||
1897[7] | 159,590 | 41,151 | 36.4% | ||||||||||||||
1916[8] | 346,766 | 149,294 | 43% | ||||||||||||||
1926[9] | 294,044 | 100,148 | 34.1% | ||||||||||||||
1939[9] | 519,220 | 137,331 | 26.4% | ||||||||||||||
1959[9] | 694,664 | 149,258 | 21.5% | ||||||||||||||
1970[9] | 889,020 | 150,205 | 16.9% | ||||||||||||||
1979[9] | 1,052,734 | 152,767 | 14.5% | ||||||||||||||
2002 [10] | 1,081,679 | 82,586 | 7.6% | ||||||||||||||
2014[11] | 1,108,717 | 53,409 | 4.8% |
Թվական | Ընդհանուր բնակչություն | Հայեր | Վրացիներ | Թաթարներ | Հույներ | Ռուսներ |
---|---|---|---|---|---|---|
1846 | 11 906 | 8982 | 2621 | 235 | 65 | 3 |
1864 | 60 085 | 28 488 | 14 878 | 1119 | ? | 12 302 |
1865 | 71 051 | 31 914 | 14 787 | 1213 | ? | 12142 |
1876 | 104 024 | 37 610 | 22 233 | 2502 | 417 | 30 823 |
1897 | 159 590 | 47 133 | 42 200 | 5577 | 1238 | 44 823 |
Թիֆլիս-Թբիլիսիի հայ բնակչության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

![]() |
Թիֆլիսի բնակչության թվերն ըստ ազգության տանում են հետևյալ եզրակացությանը. հայերի քանակը գերազանցում է առանձին վերցված մյուս բոլոր ազգությունների քանակներին. ձմռանը հայերից Թիֆլիսում ապրում էին 15,268 տղամարդ և 13,136 կին, ամռանը՝ 17,653 տղամարդ և 13,527 կին; հետո էլի գրեթե նույն հարաբերականությամբ՝ կախված տարվա եղանակից, վրացիները՝ 8,283 տղամարդ և 6,595 կին, ռուսները՝ 6,965 տ. և 5,497 կ.: Լեհերը ձմռանը՝ 622 տ. և 327 կ., ամռանը՝ 566 տ, 321 կ.: Տարբեր տատանումների է ենթարկվել պարսիկների թիվը. ձմռանը՝ 508 տ. և 21 կ., իսկ ամռանը՝ 7,124 տ. и 29 կ.: Եվրոպացիների շրջանում առաջին հորիզոնականում էին գերմանացիները՝ 578 տ. և 541 կ. ամռանը և 629 տ., 584 կ. ձմռանը։
Սրանից 4 տարի առաջ Թիֆլիսում հաշվվում էր … 54 եկեղեցի, որոնցից 25-ը ուղղափառ, 26-ը հայ-գրիգորիանական, 2 լյութերական, 1 հռոմեակաթոլիկակակն, 2 մենաստան, 1 ժամատուն, 2 մզկիթ, 2 սինագոգա, 1 մոլոկանների աղոթատուն[2]։ |
![]() |
Թբիլիսիի հայկական եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հավլաբարի Սուրբ Կարապետ եկեղեցի, Թբիլիսի՝ վերափոխված է վրացականի։
- Սուրբ Գևորգի եկեղեցի, կառուցված 18-րդ դարում
- Սուրբ Բեթղեհեմի կույսի եկեղեցի, կառուցված 13-րդ դարում
- Սուրբ Ստեփանոսի եկեղեցի, կառուցված 18-րդ դարում
- Սուրբ Խաչի եկեղեցի, կառուցված 1830 թ.
- Օրհնված կույս Ջուգուրեթիի եկեղեցի, կառուցված 19-րդ դար
- Սուրբ Գևորգ Զորավարի եկեղեցի, 19-րդ դար
- Նորաշեն եկեղեցի, 15-րդ դար
- Սուրբ Նշան եկեղեցի, 19-րդ դար
- Սուրբ Մինաս եկեղեցի, 19-րդ դար
- Սուրբ Գևորգ եկեղեցի, 14-րդ դար
- Նոր Էջմիածին եկեղեցի, կառուցված 1806 թ.
- Օրհնված Շամխորեցոց եկեղեցի, 19-րդ դար
- Կարմիր Ավետարան
- Կուսանաց Սուրբ Ստեփանոս վանք
Թիֆլիսահայերի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
1821 թվականի հաշվարկի համաձայն Թիֆլիսում կային.
- վրացիների ու ռուսների 417, հայերի՝ 2951 տուն։
![]() |
«Տների, առևտրային և այլ կազմակերպությունների մեծ տոկոսը գտնվում էր հայերի ձեռքում …» - հիշում է Դմ. Շալիկաշվիլին։ - «Ազատ Վրաստան», 29.01.94
|
![]() |
Թբիլիսիի հայտնի ծնունդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սայաթ Նովա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենայն հավանականությամբ հայազգի Սայաթ-Նովայի նախնիները Թիֆլիս են եկել Կիլիկյան Հայաստանից։ Սայաթ-Նովայի ընտանիքը Թիֆլիսի քաղաքային արհեստավորների ընտանիք էր։ Սայաթ-Նովայի մանկությունն ու պատանեկությունը անցել է Թիֆլիսում։ Սովորել է գրել-կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերեն այբուբենը։
Ստեղծագործել է հայերեն, վրացերեն[12][13], ադրբեջաներեն[13]։
Սայաթ-Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղաշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ-Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը. այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի մարզի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի Թիֆլիսից անցնելով Թելավ։
Գաբրիել Սունդուկյան[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ դրամատուրգ, հասարակական գործիչ, հայ գրականության մեջ ռեալիզմի հիմնադիրներից մեկը՝ Գաբրիել Սունդուկյանը, ծնվել է Թիֆլիսում, հարուստ առևտրականի ընտանիքում։ Հիմնական կրթությունը ստացել է Թիֆլիսում, որոշ ժամանակ պաշտոնավարել է Ներսիսյան դպրոցում։ Ստեղծագործել է հիմնականում թիֆլիսի բարբառով՝ տեղի բնակչության համար առավել հասկանալի լինելու համար։
Ալեքսանդր Մանթաշյանց[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ նշանավոր գործարար ու բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցը ևս բնակվել է Թիֆլիսում։ Ծնվել է Թիֆլիսում, 1842 թ. մարտի 3-ին։ Հայրը եղել է մանուֆակտուրայի վաճառական։ Ինքը զբաղվել նավթի արտահանմամբ և ստացել է «նավթի արքա» մականունը։ Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանն ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։
Ալեքսանդր Մանթաշյանն է եղել Կովկասի հայ բարեգործական ընկերության գլխավոր նախաձեռնողն ու հիմնադիրը և մինչև իր կյանքի վերջը մնացել վարչության անդամ, շարունակելով կատարել խոշոր գումարների հատկացումներ։
Միքայել Լոռիս-Մելիքով[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանի Կայսրության ռազմական և պետական գործիչ, գեներալ-համհարզ, հեծելազորի գեներալ, Ռուսաստանի Պետական խորհրդի անդամ, Կովկասի փոխարքայի պաշտոնակատար, Ռուսաստանի վարչապետ-դիկտատոր, Ռուսաստանի ներքին գործերի նախարար, Ռուսաստանի գիտությունների կայսերական ակադեմիայի ակադեմիկոս, հայազգի Միքայել Լոռիս-Մելիքովը ծնվել է Թիֆլիսում, հայ ազնվական (մելիքական) ընտանիքում։
Յուրի Բարսեղով[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուրի Բարսեղովը՝ իրավագիտության դոկտոր, դիվանագետ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ, ծնվել է Թիֆլիսում 1925 թվականին։ 1950 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ Հետագայում ղեկավարել է Մոսկվայում գործող միջազգային իրավունքի և քաղաքագիտության հայկական ինստիտուտը։
Հայտնի է նրա կողմից խմբագրված «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը և միջազգային հանրության պարտավորությունը։ Փաստաթղթեր և մեկնաբանություններ» եռահատորյակը։
Վիկտոր Համբարձումյան[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թ. սեպտեմբերի 18-ին։ Նրա աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի[14] բնագավառներին։
Տիգրան Պետրոսյան[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիֆլիսում է ծնվել նաև հայազգի, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։ Նա շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Ա. Էբրալիձեի գլխավորությամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ETHNIC GROUPS BY MAJOR ADMINISTRATIVE-TERRITORIAL UNITS Archived August 31, 2006, at the Wayback Machine. Statistics Georgia
- ↑ 2,0 2,1 Թիֆլիսը Դմիտրի Բաքրաձեի, Նիկոլայ Բերզենովի "Թիֆլիսն էթնիկ և պատմական հարաբերակցությամբ" աշխատություն, Գուստավ Բերենշտամի հրատարակություն, Սանկտ Պետերբուրգ, 1870 թվական, էջեր՝ 131-133
- ↑ Ronald Grigor Suny (1994)։ The making of the Georgian nation։ Indiana University Press։ էջեր 116–։ ISBN 978-0-253-20915-3։ Վերցված է 16 November 2011
- ↑ "in 1803 it was considered up to 2700 houses in Tiflis from which more than 2500 belonged to Armenians. Thus, the capital made then quite the property of Armenians". (the guidebook across Caucasus of Russian geographer Vladikin, М.Владыкин, "Путеводитель и собеседник в путешествии по Кавказу", 1885 год, с.300.
- ↑ 5,0 5,1 Тифлис // Географическо-статистический словарь Российской империи.St. Petersburg, 1885, p. 133 (Note: this is a 'one-day census' of unknown scope and methodology).
- ↑ Ronald Grigor Suny (1994)։ The making of the Georgian nation։ Indiana University Press։ էջ 368։ ISBN 978-0-253-20915-3։ Վերցված է 29 December 2011 (one-day census of Tiflis)
- ↑ Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г.. Изд. Центр. стат. комитета МВД: Тифлисская губерния. — St. Petersburg, 1905, pp. 74—75.(Note: the census did not contain a question on ethnicity, which was deduced from data on mother tongue, social estate and occupation)[1]
- ↑ Caucasian Calendar, 1916. pp. 206-209
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Ethno-Caucasus, население Кавказа, республика Грузия, население Грузии
- ↑ Ethnic groups by major administrative-territorial units
- ↑ Total population by regions and ethnicity census.ge
- ↑ Britannica. Sayat-Nova. «Most of his extant songs are in Azeri Turkish; the rest are in Armenian and Georgian»
- ↑ 13,0 13,1
крестьянин, армянин по национальности, родился, духовно возмужал и творчески развился в Грузии (Тбилиси); писал стихи и пел на армянском, грузинском и азербайджанском языках.
Հին վրացական գրականություն(չաշխատող հղում);С о с т а в и л Л. В. М Е Н А Б Д Е; Р е д а к т о р А. А. Г В А Х А Р И А; © Издательство Тбилисского университета, 1987
- ↑ Ю. А. Храмов, Физики. Биографический справочник, Москва, Наука, 1983
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վրաստանի հայերի պորտալ Archived 2011-04-27 at the Wayback Machine.
- Թբիլիսիի հայերի կայքը Archived 2011-10-09 at the Wayback Machine.
- Վրաստանը մոնոէթնիզացիայի ճանապարհին
- Թբիլիսիում հայկական եկեղեցիների վերացման մասին Archived 2008-12-08 at the Wayback Machine.
- Վրաստանի վրացիազրկման գործընթացներ։ Նորավանք հիմնադրամ
- 70-80-ական թվականներին Թբիլիսիում հայ-վրացական հարաբերությունների մասին։ «Նոյան տապան» թերթ Archived 2017-01-13 at the Wayback Machine.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայերը Թբիլիսիում կատեգորիայում։ |