Jump to content

Հերակլ II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերակլ II
ერეკლე II
Քարթլի-Կախեթի թագավոր
 
Մասնագիտություն՝ թագավոր և Թագավորական ընտանիքի անդամ
Դավանանք Վրաց ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր նոյեմբերի 7 (18), 1720 կամ նոյեմբերի 7, 1720(1720-11-07)[1]
Ծննդավայր Թելավ, Վրաստան[2]
Վախճանի օր հունվարի 11, 1798(1798-01-11)[1] (77 տարեկան)
Վախճանի վայր Թելավ, Վրաստան[2]
Թաղված Սվետիցխովելի
Դինաստիա Բագրատիոնիներ
Քաղաքացիություն  Քարթլի-Կախեթի թագավորություն և  Կախեթի թագավորություն
Հայր Թեյմուրազ II
Մայր Թամար Բագրատիոնի
Ամուսին Դարեջան Դադիանի և Աննա Աբաշիձե
Զավակներ Վախթանգ Բատոնիշվիլի, Յուլոն Բագրատիոնի, Գեորգի XII, Ալեքսանդր Բագրատիոնի, Անտոն II, Փառնավազ, Էլենե Բատոնիշվիլի, Միրիան Բագրատիոնի, Վախթանգ, Մարիամ, Լևան, Անաստասիա, Քեթևան, Թեկլե և Թամարա Իրակլիեվնա Վրաստանից
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Անդրեաս առաքյալի շքանշան և Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան

Հերակլ II (վրաց.՝ ერეკლე II, նոյեմբերի 7 (18), 1720 կամ նոյեմբերի 7, 1720(1720-11-07)[1], Թելավ, Վրաստան[2] - հունվարի 11, 1798(1798-01-11)[1], Թելավ, Վրաստան[2]), Կախեթի մարզի (1744 թվականից), ապա՝ Քարթլի-Կախեթի (1762 թվականից) թագավոր Բագրատիոնիների դինաստիայից, Թեյմուրազ II-ի որդին։

Ծրագրել է Հայաստանի և Վրաստանի միավորմամբ ստեղծել քրիստոնեական ուժեղ պետություն։ Հայ ազատագրական շարժման գործիչներ Հովսեփ Էմինը, Շահամիր Շահամիրյանը, Հովսեփ Արղությանը, Հովհաննես Լազարյանը և ուրիշները կապեր են հաստատել Հերակլ II-ի հետ և առաջադրել հայ-վրացական պետություն ստեղծելու նախագծեր։ Այդ ծրագիրը չի իրականացել Վրաստանի ավատատիրական ներքին երկպառակությունների և արտաքին անբարենպաստ քաղաքական վիճակի պատճառով։

Դեռ արքայազն ժամանակ մասնակցել է թուրքերի դեմ պատերազմին (1743-1746), ապա նաև՝ ղեկավարել է Աղա Մոհամմադ խանի դեմ վրաց ժողովրդի ազատագրական պայքարը։

1783 թվականին Հերակլ II կնքել է Գեորգիևսկի (քաղաք Հյուսիսային Կովկասում) դաշինք-պայմանագիրը, որով ճանաչել է Ռուսաստանի հովանավորությունը և հրաժարվել ինքնուրույն արտաքին քաղաքականությունից։ Նրա օրոք հիմնվել են պետական դպրոցներ և ճեմարաններ (Թիֆլիսում՝ 1756 թվականին, Թելավում՝ 1782 թվականին)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերակլ II» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 375