Աննա Աբաշիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Աբաշիձե
վրաց.՝ ანნა აბაშიძე
Վրաց թագուհի
Իշխանություն Վրաստան
Ծնվել է՝ 1730
Մահացել է՝ 1749
Ազգություն վրացի
Երեխաներ Գեորգի XII

Աննա Աբաշիձե (վրաց.՝ ანნა აბაშიძე, 1730 - 1749, դեկտեմբերի 7), վրացի արքայադուստր Աբաշիձե ընտանիքից, Կախեթի թագուհին որպես Հերակլ II կին, ում հետ ամուսնացել է 1745 թվականին։ Վրաստանի վերջին թագավոր Գեորգի XII մայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայադուստր Աննան ծնվել է 1730 թվականին Իմերեթի թագավորության ազնվական ընտանիքներից մեկում։ Հայրը եղել է արքայազն Զաալ Աբաշիձեն։ Ունեցել է երկու եղբայր՝ Յոհանը և Սիմոնը։ Վերջինս եղել է Մարնեուլի կառավարիչը (մոուրավի

1745 թվականին Աննան ամուսանացել է Հերակլ II հետ և դարձել նրա 2-րդ կինը։ Հերակլ II առաջին կինը եղել է կամ Կատևան Օրբելիանին, որից Հերակլ II բաժանվել է, կամ Կատևան Փխեիձեն, ով մահացել է վատ հիվանդությունից 1744 թվականին։ Աննայի և Հերակլի ամուսնությունը կազմակերպել է Հերակլ II մայրական մորաքույրը, արքայադուստր Անուկան, ով ամուսնացած է եղել Աբաշիձե ընտանիքի անդամներից մեկի հետ։ Հարսանիքը սկզբում նշել են Անուկայի Քվիշխեթի առանձնատանը, ապա Հերակլ II հայրական տանը՝ Թբիլիսիում: Աննան մահացել է Թբիլիսիում, 19 տարեկան հասակում։ Թաղված է Մցխեթի Սվետիցխովելի տաճարում։ 1950 թվականին Հերակլ II ամուսանացել է 3-րդ անգամ Դարեջան Դադիանի հետ[1][2][3]:

Հերակլը և Աննան ունեցել են 3 երեխա[1][3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Javakhishvili David (2011–2012)։ «მეფე ერეკლე II-ის მეუღლეები» [The Spouses of King Erekle II]։ Georgian Source Studies (English summary) (Georgian)։ XIII-XIV: 90–96։ ISSN 1987-9563 
  2. Dumin, S.V., ed. (1996)։ Дворянские роды Российской империи. Том 3. Князья [Noble families of the Russian Empire. Volume 3: Princes] (Russian)։ Moscow: Linkominvest։ էջ 69 
  3. 3,0 3,1 Montgomery, Hugh, ed. (1980)։ Burke's Royal Families of the World, Volume 2։ London: Burke's Peerage։ էջ 66։ ISBN 0850110297