Հովհաննես Աղազարի Լազարյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Լազարյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Աղազարի Լազարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 23, 1735 |
Ծննդավայր | Նոր Ջուղա, մարզ 5, Սպահան, Իրան |
Մահացել է | հոկտեմբերի 24, 1801 (65 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | Սուրբ Հովհան Երուսաղեմցու շքանշան |
Հովհաննես Աղազարի Լազարյան (նոյեմբերի 23, 1735, Նոր Ջուղա, մարզ 5, Սպահան, Իրան - հոկտեմբերի 24, 1801, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ է, Ռուսաստանի իսկական պետական խորհրդական, արդյունաբերող կալվածատեր։
Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Լազարյանը օգտագործել է ռուսական արքունիքի հետ ունեցած մերձավոր հարաբերությունները՝ իրագործելու Հայաստանի ազատագրումը։ Գործուն մասնակցություն է ունեցել ազատագրական ծրագրերի մշակմանը։ Կազմել և ռուսական կառավարությանն է ներկայացրել «Պրն. Իվան Լազարևի նոտան» ծրագիրը, որում դրել է Ռուսաստանի հովանու ներքո հայ պետականության վերականգնման հարցը։ Մեծ նշանակություն է տվել լուսավորությանը։ Հովհաննես Լազարյանի միջոցներով դպրոցներ են բացվել Թիֆլիսում, Նոր Նախիջևանում, Գրիգորիոպոլում, հիմնադրվել է Լազարյան ճեմարանը, ռուսական օրիորդաց դպրոց՝ Ցարսկոյե Սելոյում, կառուցվել են հայոց եկեղեցիներ Մոսկվայում ու Պետերբուրգում։ Լազարյանը կառուցել է նաև Կիզելի և Պոլազնինոյի մետալուրգիական գործարանները։ 1786 թվականին ավստրիական կայսր Իոսիֆ II-ից ստացել է բարոնի, 1788 թվականին՝ կոմսի տիտղոս։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |