Փոստային նամականիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոստային նամականիշ - փոստային գերատեսչությունների թողարկած և փոստային առաքումների վճարումների համար նախատեսված դրոշմաթուղթ է։ Ստեղծված է փոստային վճարումները հեշտացնելու համար։ Գերակշռող մասի վրա դրոշմված են պետության և փոստային վարչության անվանումը, անվանագինը, ինչպես նաև պրոպագանդիստական, բացատրական կամ հոբելյանական բնույթի մակագրություն։ Նամականիշերը նաև ֆիլատելիստական հավաքածուների նյութ են։

Նախապատմությունը[խմբագրել]

  • Հին Հունաստանում նամակների վրա հատուկ նշան (հուն. «τέλος» -թելոս) էին դնում։ Դա նշան էր , որ նամակի ուղղարկման համար վճարված է և այլևս վճարել պէտք չէ։ Այդ նշանը ժամանակակից փոստային նամականիշի նախահայրն է։
  • 1653-1654 - Լյուդովիկոս XIV- ի թույլատրությամբ Ժան-Ժակ Ռենուար դե Վիլայեն (ֆր. Jean-Jacques Renouard de Villayer) Փարիզում կազմակերպում է կանոնավոր փոստային ծառայություն և թողարկում փոստային վճարի մեկ սու արժողությամբ, ժապավենաձև տոմսեր (Billet de port payé)։ Դրանցով փաթաթում էին փոստային առաքումը, կամ դնում մեջը այնպես, որ դրսից երևար։ Ժապավենաձև տոմսի վրա Ռենուար դե Վիլայենի հատուկ կնիքն էր և գրված էր՝ «port payé, le… jour de l’an 1653 (1654)» (վճարված է,....օրը, 1653(1654) թ.)։ Ոչ մի օրինակ չի պահպանվել։
  • 1660-1663 - Անգլիայում գլխավոր պոչտմեյստեր Հենրի Բիշոպի (անգլ. Henry Bishop, 1605-1691) օրոք հայտնվեցին փոստային վճարը հաստատող առաջին կնիքները։ Նրանց մեջ նշվում էր, թե նամակ ստացողը ինչքան պետք է վճարի։ Այդ կնիքները օգտագործվում էին Լոնդոնում, Էդինբուրգում, Դուբլինում, Հնդկաստանում և Հյուսիսային Ամերիկայի անգլիական գաղութներում։
  • 1660 - Լոնդոնցի պաստառագործ Ռոբերտ Մարրեյը (անգլ. Robert Murray) կազմակերպեց առաջին մասնավոր քաղաքային փոստը, որը հետագայում անցավ իր գործընկեր Ուիլյամ Դոքրային (անգլ. William Dockwra, 1635-1716)։ Փոստային ծառայությունը սկսեցին անվանել «պեննի փոստ» («The London Penny Post»), քանի որ մինչև մեկ ֆունտ քաշով նամակի տեղափոխման վճարը մեկ պեննի էր։
    • 1683 - Ռոբերտ Դոքրայը գործառության մեջ մտցրեց կանխավճարի եռանկյունաձև կնիք, որի վրա գրված էր «Penny Post Paid» (փոստային վճարը՝ մեկ պեննի գանձված է) և եռանկյունու կենտրոնում թվով նշվում էր նամակի ուղարկման վայրը։
  • 1819-1837 - Սարդինյան թագավորությունում թողարկվում էին կնքված փոստային թղթեր (Carta postala bolata ), որոնց վրա կապույտ թանաքով, իսկ 1820 թվականից անգույն դաջվածքով տպվում էր առաքման վճարը (15, 20 և 50 չենտեզա) և պատկերված էր փոստային գալարափող փչող, հեծյալ տղա։ Կապված թղթի արժեքից կնիքը լինում էր կլոր, ձվածիր կամ ութանկյուն։ Կեղծումը կանխարգելելու համար թղթերը տարբեր ջրանշաններ ուներ։
  • 1823 - շվեդ լեյտենանտ Կուրրի Գաբրիել Տրեֆենբերգը (շվեդ. Curry Gabriel Treffenberg, 1791 - 1875) առաջարկեց մտցնել շրջանառության մեջ կանխավճարով ծրարներ՝ վրան անգույն դաջվածքով կամ գունեղ ալեգորիկ նկարով նամականիշ, որը դժվար կլիներ կեղծելը։ Ստոկհոլմի կենտրոնական փոստային բաժանմունքը մերժեց առաջարկը, ձևակերպելով այն որպես «անհեթտթ»։
  • 1834-1838 - շոտլանդացի գրքերի առևտրական և հրատարակիչ Ջեյմս Չալմերսը (անգլ. James Chalmers, 1782-1853) նախագիծեց և պատրաստեց փոստային վճարման նշաններ։
  • 1835-1836 - ավստրիական չինովնիկ, փոստային հաշվապահի օգնական Լորենց Կոշիրը (սլովեն. Lovrenc Košir, գերմ. Laurenz Koschier, 1804-1879)) առաջարկեց փոստային առաքման վճարը նախապես գանձել սոսնձվող նամականիշերի միջոցով։

Առաջին նամականիշերը[խմբագրել]

Անգլիական առաջին նամականիշի թողարկումից հետո, տարբեր երկրներում հայտնվեցին փոստային նամականիշեր։

XX դարի սկզբին նամականիշեր ունեին 310 երկիր (այդ թվում արդեն գոյություն չունեցող), կնիքով ծրարներ՝ 135 երկիր։ Այդ ժամանակ հարց առաջացավ թողարկել համաշխարհային փոստային նամականիշեր, սակայն դրան հակադրվեց այն, որ շատ երկրների տարադրամը արժեքազրկված էր (հատկապես լատինաամերիկյան երկրներում)։ 1897 թվականի փոստային կոնգրեսում (Վաշինգտոն) որոշում ընդունվեց միանման անվանագների համար բոլոր երկրներում միևնույն գույներով նամականիշ թողարկել և արգելել հոբելյանական նամականիշերի շրջանառությունը։ Սակայն այս որոշումը չիրագործվեց։

Գրականություն[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]