Աղազար Լազարյան
Jump to navigation
Jump to search
Աղազար Լազարյան | |
![]() | |
Մասնագիտություն՝ | հասարակական գործիչ |
---|---|
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | ապրիլի 3, 1700 |
Ծննդավայր | Նոր Ջուղա, Սպահան, Իրան |
Վախճանի օր | հունվարի 8, 1782 (81 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Դինաստիա | Լազարյաններ |
Ամուսին | Աննա Լազարյան |
Զավակներ | Մինաս Լազարյան, Խաչատուր Լազարյան, Հովակիմ Լազարյան և Հովհաննես Լազարյան |
Աղազար Նազարեթի Լազարյան (ապրիլի 3, 1700, Նոր Ջուղա, Սպահան, Իրան - հունվարի 8, 1782, Մոսկվա, Ռուսական կայսրություն), հայ հասարակական գործիչ է, վաճառական։ Լազարյանների տոհմի հիմնադիրը։ Եղել է Նոր Ջուղայի կառավարիչը։ Հարություն և Մանուկ եղբայրների հետ 1741 թվականին հիմնում է ընկերություն և առևտուր սկսում Ռուսաստանի հետ։ 1747 թվականից հաստատվում են Աստրախանում, իսկ 1749 թվականին տեղափոխվում Մոսկվա, որտեղ գնում և մեծացնում են Ֆրյունովի մետաքսագործական ֆաբրիկան։ 1774 թվականին Եկատերինա II- ի հրամանով Լազարյաններին շնորհվել է ռուս ժառանգական ազնվականների տիտղոս։ Աղազար Լազարյանը 1779 թվականին Մոսկվայում կառուցել է տվել հայոց Սուրբ Խաչ եկեղեցին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |