Jump to content

Թեյմուրազ II (Կախեթի արքա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեյմուրազ II
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 7, 1700(1700-11-07)
ԾննդավայրԹիֆլիս, Քարթլիի թագավորություն
Մահացել էհունվարի 8, 1762(1762-01-08) (61 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանCathedral of the Dormition
ՔաղաքացիությունՎրաստան
ԿրոնՎրաց ուղղափառ եկեղեցի
Մասնագիտությունբանաստեղծ
ԱմուսինԹամար Բագրատիոնի
Ծնողներհայր՝ Հերակլ I, մայր՝ Ana Tsolokashvili?[1]
Պարգևներ և
մրցանակներ
Անդրեաս առաքյալի շքանշան
ԵրեխաներՀերակլ II և Princess Ketevan of Kakheti?
Ստորագրություն
Изображение автографа
 Teimuraz II of Kakheti Վիքիպահեստում

Թեյմուրազ II (վրաց.՝ თეიმურაზ II, մոտ 1700–1762 թթ.), Կախեթի (1733–1744 թթ.), ապա Քարթլիի (1744 թ.-ից) թագավոր։ Օգտագործելով թուրք–իրանական հակասությունները, ձգտել է միավորել Քարթլին ու Կախեթը (որը 1744 թ.-ից կառավարում էր նրա որդին՝ Հերակլ II): Այդ պայքարում նա կողմնորոշվել է դեպի Ռուսաստանը։ 1761-ին Թեյմուրազը մեծ շքախմբով (որի մեջ եղել են նաև թիֆլիսաբնակ հայեր) ժամանել է Պետերբուրգ՝ Թուրքիայի դեմ Ռուսաստանի աջակցությունն ապահովելու խնդրանքով։ Հայ ժողովուրդը նույնպես որոշակի հույսեր է կապել Թեյմուրազ II-ի դիվանագիտական այդ առաքելության հետ. կաթողիկոս Հակոբ Ե Շամախեցին ուղերձով դիմել է ռուսական կառավարությանը, խնդրելով ընդառաջել Թեյմուրազին, որը հետամուտ էր վրաց և հայ ժողովուրդների համար կենսական նշանակություն ունեցող խնդրի։ Պետերբուրգում Թեյմուրազի հետ սերտ կապ են հաստատել նաև հայ ազատագրական շարժման գործիչներ Հովհաննես Լազարյանը և Հովսեփ Էմինը։ Առաքելությունն ապարդյուն է անցել, քանի որ ռուսական կառավարությունը խուսափել է ռուս–թուրքական բարդություններից։ Թեյմուրազը մահացել է վերադարձի ճանապարհին, թաղվել Աստրախանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Иоаннисян А., Иосиф Эмин, Е., 1945 г.
  • Махарадзе В. Г., Материалы по истории русско-грузинских отношений второй половины 18-ого в., ч. 2, Тб., 1968.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 168
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեյմուրազ II (Կախեթի արքա)» հոդվածին։