Գեորգիևսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Գեորգիևսկ
Георгиевск
Դրոշ Զինանշան
Flag of Georgievsk (Stavropol kray).png Coat of Arms of Georgievsk (Stavropol kray).png

Կոորդինատներ: 44°09′00″ հս․ լ. 43°28′00″ ավ. ե. / 44.15000° հս․. լ. 43.46667° ավ. ե. / 44.15000; 43.46667
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Երկրամաս Ստավրոպոլի երկրամաս
Շրջան Գեորգիևսկի շրջան
Հիմնադրված է 1777 թ.
Տվյալ կարգավիճակում 1786 թվականից
Պաշտոնական լեզու Ռուսերեն
Բնակչություն 71,913 հզ. մարդ (2010)
Ազգային կազմ Ռուսներ - 69,1%,
Հայեր - 24,8%,
այլ - 2,5%
Ժամային գոտի UTCUTC+3, ամռանը‘ UTC+4
Հեռախոսային կոդ (+7) 87951
Փոստային ինդեքս 357820
Փոստային ինդեքսներ 357820
Ավտոմոբիլային կոդ 26
Պաշտոնական կայք georgievsk.ru
##Գեորգիևսկ (Ռուսաստան)
Red pog.png

Գեորգիևսկ (ռուս.՝ Георгиевск), քաղաք Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում 72,000 բնակչությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնվել է 1777 թվականին որպես Գեորգիևյան բերդ։

1783 թ. այստեղ Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքվել է Գեոևգիևսկի պայմանագիրը , ըստ որի վրաց Իռակլի II-ը ընդունեց Ռուսաստանի հովանավորությունը։

1786 թ. Գեորգիևսկը ստացավ քաղաքի կարգավիճակ։ 19-րդ դարի վերջում քաղաքում առաջանում են տոնավաճարներ։

1920-ական թվականներին քաղաքը դառնում է Հյուսիսային Կովկասի խոշոր արդյունաբերական և առևտրական կենտրոններից մեկը, կառուցվում են մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ։

1942 թ. օգոստոսի 9-ից մինչ 1943 թվականի հունվարի 10-ը գտնվում է գերմանական օկկուպացիայի մեջ։

1960-1970-ականներին Ստավրոպոլի երկրամասի խոշորագույն մեքենաշինական կենտրոնն է։

Քաղաքը տարբեր ժամանակահատվածներում հաճախել են Ալեքսանդր Պուշկինը, Միխաիլ Լերմոնտովը, Լև Տոլստոյը, Մակսիմ Գորկին, Պյոտր Բագրատիոնը, Նիկոլայ Ռաևսկին, Ալեքսեյ Երմոլովը, Ալեքսանդր Սոլժենիցինը։

Գեորգիևսկում այժմ գործում են՝ 8 միջնակարգ և 1 գիծերօթիկ դպրոցներ, գիմնազիա, 5 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, ԲՈՒՀ-երի 15 մասնաճյուղ (ավելի քան 10,000 ուսանող), Մշակույթի տուն, Ժողովրդական թատրոն, թանգարան, 2 զբոսայգի, 2 կինոթատրոն (Ավրորա, Բերյոզկա), 2 Ուղղափառ և 2 Հայ Առաքելական Եկեղեցիներ, 3 շուկա։ Տպագրվում է 4 ռուսալեզու և 1 հայալեզու թերթեր։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում են հետևյալ ձեռնարկությունները‘

  • Գործարաններ - կաշվի, մեխի, շինարարական քարի, ասֆալտի, հատուկ գործիքների, կաթի, գինու, գարեջրի, սպիրտի, պահածոների, մորթիների, ալյուրաղած
  • Ֆաբրիկաներ - կարի, կոշիկի, Heinz (մանկական սնունդ)
  • Կոմբինատներ - թռչնաբուծական, մսի

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտակա միջազգային օդանավակայանը գտնվում է 27 կիլոմետր հեռավորության վրա, Մինվոդի քաղաքում։ Ավտոկայարանից ավտոբուսներով և երթուղային տաքսիներով կարելի է մեկնել Պյատիգորսկ (օրական 80 ավտոբուսային և 150 երթ.տաքսիների ռեյս, ուղեվարձը‘ 40-50 ռուբլի), Մինվոդի (15 ռեյս 40 ռուբլի ուղեվարձով), Բուդյոնովսկ (15 ռեյս) և մոտակա այլ քաղաքներ։ Երկափուղային կայարանը աշխատում է շուրջօրյա։ Գնացքներով կապվաշ է Մինվոդի (օրական 7 գնացք), Բուդյոնովսկ (օրական 2) և Պռոխլադնի (օրական 5) քաղաքների հետ։ Քաղաքային տրանսպրտը ներկայացնում են երթուղային տաքսիները։ Աշխատւմ են ժամը 5։30 մինչ 23։00։ Քաղաքի սահմաններում ուղեվարձը կազմում է 9 ռուբլի։

Ազգային պատկանելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսներ - 69,1%
  • Հայեր - 24,8%
  • Ուկրաինացիներ - 1,4%
  • Կորեացիներ - 0,7%
  • Հրեաներ - 0,4%

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Георгиевск и Георгиевский район. Путеводитель. «Картинформ, 2004».
  • Георгиевск, географо-краеведческое описание города. Елисеев А. В. Георгиевск, 2005

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png