1770 թվականին մասնակցել է Ասպինձայի ճակատամարտին, որտեղ վրաց-հայկական զորքերը պարտության են մատնել թուրքերին։ Վերականգնել է 1783 թվականի Գեորգիևսկի պայմանագիրը։ Գեորգին սերտ կապերի մեջ է եղել Տայոց կաթողիկոսների հետ, իմացել է հայերեն։ Նրա արքունիքում կարևոր պաշտոններ են վարել հայազգի իշխաններ Դարչի Բեհբությանը (Տփղիսի մելիքը), Սուլխան Թումանյանը (Տփղիսի մովրովը), Մկրաում Սուրգունյանը (Տփղիսի ոստիկանապետը), Տովսեփ Բեհբությանը, որը դեսպանի (բանագնացի) պաշտոն է վարել, Սուլխան Բեկթաբեկյանը (փոխկանցլեր), Միրզա Աբրահամ Ենիկոլոփյանը, որը նույնպես դեսպանի պաշտոն է վարել, իսկ Տովհաննես Կարայանը եղել է արքունի բժիշկը։ Գեորգի խնդրանքով Ղուկաս ԱԿարնեցի կաթողիկոսըԱղա Մահմեդ խանի կողմից ավերված Տփղիսը վերականգնելու համար նվիրաբերել է 1000 թուման։ Ուժ չունենալով պայքարելու Իրանի հարձակումների, ինչպես և իր եղբայրների գահակալական ոտնձգությունների դեմ, Գեորգին խնդրել է Պավել 1-ին Ռուսաստանի հպատակության տակ ընդունել Վրաստանը։ 1800 թվականի դեկտեմբերի 22-ին Պավել 1-ինը ստորագրել է Վրաստանը Ռուսաստանին միացնելու մանիֆեստը, որը հրապարակվել է Գեորգիի մահից հետո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 16)։