Դավիթ XII
Դավիթ XII დავით XII ბატონიშვილი | |
Մասնագիտություն՝ | պատմաբան |
---|---|
Դավանանք | քրիստոնեություն, ուղղափառություն և Վրաց ուղղափառ եկեղեցի |
Ծննդյան օր | հուլիսի 1, 1767 |
Ծննդավայր | Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն |
Վախճանի օր | մայիսի 13, 1819 (51 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Թաղված | Ալեքսանդր Նևսկու մայրավանք |
Դինաստիա | Բագրատիոնիներ |
Քաղաքացիություն | Վրաստան |
Հայր | Գեորգի XII |
Մայր | Քեթևան Անդրոնիկաշվիլի |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Դավիթ XII (հուլիսի 1, 1767, Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն - մայիսի 13, 1819, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), Քարթլի-Կախեթի թագավորության արքա (1800 թվականի դեկտեմբերի 28 - 1801 թվականի հունվարի 18)։ Գրող և գիտնական։
Գեորգի XII արքայի ավագ որդին։ Բագրատիոնի հարստությունից է։
Գահի համար մղվող ներքաղաքական պայքար Քարթլի-Կախեթիում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիթ Բատոնիշվիլին մեծացել է իր պապի՝ Հերակլ II արքայի արքունիքում։
Արքայազն Դավիթը կրթություն է ստացել Ռուսաստանում (1787-1789), 1797-1798 թվականներին գնդապետի կոչումով ծառայել ռուսական բանակում՝ լինելով Պրեոբրաժենյան գվարդիական գնդի հրամանատարը։ 1800 թվականին արդեն ուներ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ Շշուկներ էին պտտվում, որ Պավելն ուզում է Վրաստանը դարձնել մալթյան հեծելազորի տեղակայման վայր, իսկ Դավիթին՝ նաև գրոսմայստեր։
1789-1790-ական թվականներին մասնակցել է ռազմական արշավանքներին։ Լուրջ դերակատարություն է ունեցել 1795 թվականի Կրծանիսի ճակատամարտին։ Գեորգի XII-ը մտավախություն ուներ, որ Բագրատիոնի հարստության կողմնային ճյուղերի ներկայացուցիչները կգրավեն գահը և իշխանությունից կհեռացնեն իր ժառանգներին։ Դրա համար համաձայնեց արքայական լիազորությունների ավելի շատ կրճատման, քան նախատեսված էր 1783 թվականի պայմանագրով (Ռուսաստանին իրավունք էր վերապահված միջամտել Քարթլի-Կախեթի թագավորության ներքին գործերին), միայն թե գահը մնար իր ժառանգներին։
1798 թվականի հունվարի 11-ին Հերակլ արքան մահացավ, թագավոր դարձավ Գեորգի XII-ը, որը երկրի բնակչությանը պարտադրում է երդվել։ Ըստ 1783 թվականի պայմանագրի՝ նա պետք է ստանար կայսերական հաստատումը։ Գեորգին իսկույն կայսր Պավելին հայտնեց իր գահակալման մասին. Պավելը շնորհավորեց նրան և հիշեցրեց հաստատման միջնորդության անհրաժեշտության մասին։ Նոյեմբերի Գեորգին Պետերբուրգ ուղարկեց իշխան Ավալովին իրենց արքա, իսկ Դավիթին գահաժառանգ հաստատելու միջնորդությամբ։ 1799 թվականի ապրիլի 18-ին Պավելը Բարձրագույն հրովարտակով հաստատեց նրա խնդրանքը[1]։ Թագաժառանգի հաստատումը չէր բխում 1783 թվականի պայմանագրից, բայց Գեորգին ցանկանում էր լրացուցիչ երաշխիքներ, իսկ Պավելը ուշադրություն չդարձրեց, որ խնդրանքը չէր համապատասխանում պայմանագրին։
Գեորգի XII-ի մահը և Դավիթ XII-ին իշխանության անցումը սրեցին իրավիճակը երկրում։ Դարեջան թագուհին և նրա որդիները հրաժարվեցին ընդունել Դավիթ XII-ի իշխանությունը։
Քարթլի-Կախեթիում Բագրատիոնիների թագավորության վերացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգի XII-ի մահից հետո արքայազն Դավիթն իրեն հայտարարեց Քարթլի-Կախեթիի թագավորության տիրակալ։ Բայց ռուսական կառավարությունը Քարթլի-Կախեթիում գտնվող իր ներկայացուցիչներին արդեն հրահանգել էր թույլ չտալ արքայազն Դավիթի գահակալում։ 1800 թվականին Դավիթ XII-ը փորձում էր արդիականացնել թագավորության օրենսդրությունը և կառավարման համակարգը։ 1800 թվականի դեկտեմբերից Դավիթ արքայազնը դարձավ Բագրատիոնի թագավորական տան ղեկավար, բայց նրան այդպես էլ չթույլատրվեց զբաղեցնել Քարթլի-Կախեթիի գահը։ Հոր մահից ի վեր (1800 թվականի դեկտեմբերի 28) և մինչ գեներալ Կնորրինգի այցը (1801 թվականի մայիսի 24) փաստացի կատարում էր գահապահի գործառույթները։
Դավիթ XII-ը զարմացած էր 1801 թվականի հունվարի 18-ի Պավելի՝ Քարթլի-Կախեթիի թագավորության վերացման և Քարթլի-Կախեթին Ռուսական կայսրությանը միացնելու հրամանից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ З. Д. Авалов, Присоединение Грузии к России, Спб. 2009, стр. 102
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гаршин, Всеволод Михайлович // Русский биографический словарь; в 25-ти томах. — СПб.—М., 1896—1918.
- Ronald Grigor Suny, The making of the Georgian nation (2) էջ 357։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ XII» հոդվածին։ |
|