Կուսանաց Սուրբ Ստեփանոս եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուրբ Ստեփանոս վանք (այլ կիրառումներ)
Կուսանաց Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Saint Stepanos Armenian church in Tbilisi.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ վանք
Երկիր Թբիլիսի Թբիլիսի
Տեղագրություն Վրաստան Վրաստան Թբիլիսի
Դավանանք Վրաց ուղղափառ եկեղեցի և Հայ Առաքելական Եկեղեցի
Թեմ Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Վրաստանի թեմ
Վրաց ուղղափառ եկեղեցի Վրաց ուղղափառ եկեղեցի Մցխեթի և Թբիլիսիի թեմ (1991թ.-ից)
Հոգևոր կարգավիճակ Գործում է որպես վրաց ուղղափառ եկեղեցի
Ներկա վիճակ Կանգուն (վերակառուցված)
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Հայկական
Կուսանաց Սուրբ Ստեփանոս եկեղեցիը գտնվում է Թբիլիսիում
Կուսանաց Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Կոորդինատներ: 41°41′21.228000100007″ հս․ լ. 44°48′3.9276000999984″ ավ. ե. / 41.68923000002777712° հս․. լ. 44.801091000027774669° ավ. ե. / 41.68923000002777712; 44.801091000027774669

Կուսանաց Սուրբ Ստեփանոս եկեղեցի (նաև՝ Սուրբ Ստեփանոս վանք, վրացական անվանումը՝ վրաց.՝ ქვემო ბეთლემი - Քվեմո Բեթլեմի (թարգմ.՝ Ներքին Բեթղեհեմ)), վրացականացված հայկական առաքելական եկեղեցի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Սոլոլակ թաղամասում` համանուն բարձրունքի ստորոտին։ Հանդիսանում է Հայ առաքելական և Վրաց ուղղափառ եկեղեցիների միջև վիճաբանության առարկա, քանի որ մինչև 1980-ական թվականների վերջ եղել է հայկական, իսկ այնուհետև վրացականացվել է[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է ազնվական Բեհբության իշխանական տան ներկայացուցիչները: Վերջիններիս միջոցներով այն հետագայում վերանորոգվել է։ Նորոգման աշխատանքներ են իրականացրել նաև եկեղեցու մայրապետները[1]

Վրացականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսանանց Սուրբ Ստեփանոս եկեղեցին Թբիլիսիի այլ հայկական եկեղեցիների նման Վրաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, առանց իրավատեր համարվող Հայ առաքելական եկեղեցու համաձայնության, վերածվեց վրաց ուղղափառ եկեղեցու։ Վրացականացման գործընթացն սկսվել էր 1980-ական թվականների կեսերից։ Տարիների ընթացքում եկեղեցուց հեռացվեցին հայկական առաքելական դավանանքի բոլոր նշանները. քանդվեցին խորանի բարձր բեմը, շքամուտքն ու զանգակատունը, պատերից պոկվեցին և հեռացվեցին խաչքարերը, քերվեցին հայկական արձանագրությունները, որմնանկարների վրա ստեղծվեց վրացական արնամենտներով որմնանկարների շերտ, եկեղեցու տարածքում գտնվող տապանաքարերն ու դամբարանները տեղահան արվեցին և հեռացվեցին: Եկեղեցու պատուհաններ փակվեցին աղյուսից շարված պատով[1][2]։

Հայերեն արձանագրությունների հեռացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին ոչնչացվում է եկեղեցու հյուսիսային մուտքի առջևի շքամուտքի տակ գտնվող մայրապետ Հեփրոսիմե Աբամելիքյանի դամբարանատունը[1][2]։ Վերջինիս պատին փակցված հիշատակի հայերեն արձանագիր մարմարե սալիկը փշրվել էր, որի ընդամենը երկու կտորը տեղի հայերի կողմից պահպանման նպատակով տեղափոխվել են Թբիլիսիի Կաթողիկե Սուրբ Գևորգ եկեղեցու բակ[1]։ Տեղահանվում է եկեղեցու վերնատան մասին պատմող մարմարե արձանագիր սալիկը, որը շինարարական աղբակույտի միջից գտել է Էդ. Փափազյանն ու պահպանման նպատակով տարել իր տուն[1]։ Եկեղեցում բարեկարգման աշխատանքներ իրականացրած Ուրդուբեկյանց ամուսինների շինարարական աշխատանքները փաստող արձանագիր մարմարե սալիկը նույնպես պոկվեց պատից։ Վերջինս գտնվելու տեղն անհայտ է, քանի որ այն շինարարական աղբի հետ հեռացվել է եկեղեցու բակից[1]։ Տեղահանվում է նաև 1885 թվականին ավագ սարկավագուհի Եվփիմյա Բեհբությանցի նախաձեռնությամբ և միջոցներով կառուցված վերնահարկ տանող մետաղյա ոլորապտույտ սանդուղքի շինարարական արձանագրությունը, որը տեղի հայերի կողմից պահպանության նպատակով նույնպես տեղափոխվում է Կաթողիկե Սուրբ Գևորգ եկեղեցի[1]։ Նույն վայրն է տեղափոխվում նաև շինարարական աղբից հայտնաբերված՝ սարկավագուհի Կատարինե Երկայնաբազուկ-Արղությանցի՝ 1870 թվականին շինարարական գործունեության մասին պատմող հայերեն արձանագիր մարմարե սալիկը[1]։ Ոչնչացվում է թմբուկի պատին փակցված գմբեթի ծածկերը վերանորոգելու մասին պատմող արձանագրությունը[1]։ Եկեղեցուց հանվում և ոչնչացվում է նաև սարկավագուհի Հռիփսիմե Բեգթաբեգյանցի միջոցներով սյուն կանգնեցնելու մասին պատմող 1870 թվականի հայերեն արձանագրությունը[1]։

Կաթողիկե Սուրբ Գևորգ եկեղեցի են տեղափոխվում նաև եկեղեցու այլ վիմագրեր, որոնք շինարարական աղբի միջից հայտնաբերվել էին տեղացի հայերի կողմից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]