Սուրբ Խաչ վանք (Ղրիմ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ վանք (այլ կիրառումներ)
Սուրբ Խաչ վանք | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ք. Ստարի Կրիմ, Ուկրաինա |
Թեմ | Ուկրաինայի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | գործող |
Ներկա վիճակ | վերանորոգվում է |
Ժառանգության կարգավիճակ | Ուկրաինայի մշակութային ժառանգության օբյեկտ և Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
Հիմնադիր | Հովհաննես Սեբաստացի |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1358 |
![]() | |
![]() | |
Սուրբ Խաչ վանք (Սուրխաթի Սուրբ Խաչ), Հայ առաքելական եկեղեցու գործող վանքային համալիր Ուկրաինայի Հանրապետության Ղրիմի Ինքնավար Հանրապետության Կիրովի շրջանի Ստարի Կրիմ քաղաքից 3,5 կմ հարավ-արևմուտք Գրիցյա (Սուրբ Խաչ, Սրբազան, Մոնաստիրսկայա) լեռան հյուսիսարևմտյան լանջին[1]։ Վանքը պաշտոնապես ճանաչված է որպես Ուկրաինայի ազգային նշանակության հուշարձան[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
14-17-րդ դարերում Սուրխաթի վանքը հայտնի է եղել իր դպրոցով, գրչատնով, կրթված միաբաններով, որոնք զգալի դեր են կատարել Ղրիմի հայ գաղութի հոգևոր-մշակութային կյանքում։ Հայաստանից Ղրիմ արտագաղթած ուսուցիչների, տաղասացների, գրիչների մեծ մասը հանգրվանել է վանքում։
17-րդ դարում, ըստ Հակոբ վարդապետ Կաֆայեցու, Սուրխաթի վանքում ճեմարան է գործել, որտեղ 1611 թվականից ուսուցչություն է արել տաղասաց և գրիչ Ստեփանոս Թոխաթեցին (Եվդոկացի)։ 1686 թվականին կառուցվել է վանքի բակ տանող դարպասը, 1719-1922 թվականներին Հակոբ արքեպիսկոպոսը կառուցել է պարիսպը և խցերի երկհարկանի շենքը։ 1751 թվականին Ադամ արքեպիսկոպոսը վերանորոգել է վանքի համալիրը։ 1860-ական թվականներին կառուցվել են վանքի հյուրատունն ու բնակելի շենքի երկրորդ հարկը։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ռմբակոծությունից լիովին ավերվել է հյուրատունը, որը հետպատերազմյան տարիներին գրեթե նույնությամբ վերանորոգվել է՝ ըստ լուսանկարների և գրչանկարների։ Վանքի տարածքի 1973 թվականի և 1976 թվականի պեղումներով բակի հյուսիսային կողմում բացվել են 14-15-րդ դարերում շինությունների հիմքերը։ Սուրբ Նշան եկեղեցում պահպանվել են 14-րդ դարում որմնանկարներ։ Արևմտյան մուտքի վերևում պատկերված է Աստվածածինը Մանկան հետ, խորանին՝ «Բարեխոսության» տեսարանը։ Որմնանկարների ոճը, մեղմ գույները, կերպարները նմանվում են Ղրիմի 14-րդ դարի մանրանկարիչ Գրիգոր Սուքիասանցի ստեղծագործություններին (որմնանկարները նորոգվել են 18-րդ դարում)։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում կիսաշրջանաձև խորաններով ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն, գմբեթավոր հորինվածք, ինչը բնորոշ է Հայաստանի 10-13-րդ դարերի վանքերի եկեղեցիների ճարտարապետությանը։
16-րդ դարում եկեղեցուն արևմուտքից կցել են մեկ զույգ մույթերով եռանավ, թաղածածկ գավիթ և համալիրի ներքին բակի արևմտյան կողմում կառուցել խոշոր խոհանոցով սեղանատուն։ Գավթի պատերի և մույթերի շարվածքում ագուցված են խաչքարեր, որոնցից ամենավաղը թվագրվում է 1551 թվականից[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ելենա Սկրյաբինա Սուրբ Խաչ. լեգենդենր և եղելություններ
- ↑ Ուկրաինական ԽՍՀ-ի Մինիստրների Խորհրդի Որոշում առ 24.08.1963 թ. № 970: Ուկրաինայի Շինության, ճարտարապետության և բնակարանային քաղաքականության պետական կոմիտեի կողմից հաստատված Ազգային մշակութային ժառանգության պետական գրանցիչ (Ուկրաինայի քաղաքաշինության և ճարտարապետության հուշարձաններ) առ 02.06.1999 թ. № 128, համարները ըստ գրանցչի 542-546։ Վանքի պահպանման գոտին հաստատված է Ղրիմի շրջգործկոմի որոշմամբ առ 22.05.1979 թ. № 284
- ↑ Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 944-945 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վանքի համայնապատկերը 360 աստիճանով Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- Ղրիմի Սուրբ Խաչ վանքը և նրա նորահայտ վիմագրերը(չաշխատող հղում)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Խաչ վանք (Ղրիմ) կատեգորիայում։ |
|