Մշկավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մշկավանք
Mshkavank 26.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք[1]
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան, Տավուշի մարզ, Կողբ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՏավուշի թեմ
Ներկա վիճակՄասնակի վերանորոգված
Ժառանգության կարգավիճակՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական տիպքառակուսի հատակագծով շինություն
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ12-13-րդ դարեր
Գմբեթ1

Մշկավանք (Մշակավանք), կրոնական կառույց Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կողբ գյուղի մոտ, անտառապատ բարձրադիր սարահարթի վրա: Պահպանվել են Սուրբ Աստվածածին եկեղեցին և արևմտուքից կից գավիթը:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ: Մշկավանքի եկեղեցին 1219 թվականին հիշատակվում է իբրև կանգուն կառույց[2]։ Եկեղեցին հատակագծում քառակուսի միանավ դահլիճ է՝ ծածկված կիսագլանային թաղով: Խորանի երկու կողմերում երկհարկ նեղ ավանդատներ են: Երկայնական ճակատներից բացվում է մեկական կլոր պատուհան: Արևելյան ճակատին, Ավագ խորանի պատուհանից վեր, ոճավորված խաչ է, որի վերին թևում պատկերված է ցուլի գլուխ:

Գավիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միակ՝ արևմտյան մուտքը բացվում է դեպի գավիթ, որը վերարտադրում է փոխհատվող զույգ կամարների համակարգով անսյուն կենտրոնակազմ գավիթների հորինվածքը՝ արևմուտքից երկարացված լրացուցիչ տարածությամբ (ինչպես Հաղպատի վանքի, Գանձասարի վանքի գավիթներում): Վերջինս գավթի քառակուսի մասից բաժանվում է կլոր հատվածքի զույգ զանգվածեղ սյուներով: Փոխհատվող զույգ կամարների կառուցվածքային հնարքը կիրառված է նաև գավթի կենտրոնական մասի ծածկում: Մուտքն արևմուտքից է՝ պսակված հեռանկարային շքամուտքով, որը երիզված է բազմագույն ձևավոր քարերով զարդարված շրջանակով: Մշկավանքը հարուստ է խաչքարերով և վիմային արձանագրություններով: Շուրջը հին գերեզմանատուն է: Վերականգնվել է 1955-1960 թվականներին:

Հուշարձանի պատկանելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշկավանքի վանքային համալիրը գրանցված է ՀՀ Տավուշի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում 10.41.23 համարի տակ: Հուշարձանն առայժմ հաստատված պահպանական գոտի չունի:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Monuments database — 2017.
  2. «Հաւաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի լուսաբանեալ», 1862

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յու. Ա. Թամանյան, Մշկավանքի վերականգնումը, 1977, էջ 165-171
  • Վարդան Վարդապետ Արևելցի «Հաւաքումն պատմութեան», Վենետիկ 1862, էջ 142

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարսեղյան Լ., Մշակավանք, «Էջմիածին», 1959, դ 3:
  • Շախկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Երևան, 1986: