Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի (Երուսաղեմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի (Երուսաղեմ)
եկեղեցի

Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու մուտքը։

ՏեղադրությունԵրուսաղեմի հայկական թաղամաս
ԵրկիրԻսրայել Իսրայել
ԿրոնադավանանքՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի
Ակտիվ էգործող
##Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի (Երուսաղեմ) (Իսրայել)
Set01-church1.svg
31°46′23″ հս․ լ. 35°13′46″ ավ. ե.HGЯO
Commons-logo.svg Վիքիպահեստում

Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, Երուսաղեմի հայկական թաղամասում Սրբոց Հակոբյանց վանքի տարածքում[1][2]։

Հայոց Սրբոց Հրեշտակապետաց վանքը գտնվում է Սրբոց Հակոբյանց վանքից ոչ հեռու, նրա արևելյան և Երուսաղեմի հարավային կողմում և կոչվում է Առաջին բանտ[3] Ըստ ավանդության, եկեղեցին կառուցված է Աննա քահանայապետի տան գավթի տեղում, ուր եղել է Հիսուսի հարցաքննությունը։ Եկեղեցին նվիրված է Տիրոջ առաջին չարչարանաց և բանտարկության հիշատակին։ Սրա հետ են կապվում փրկչական մի շարք հիշատակներ, որոնցից թերևս ամենահետաքրքրականը Օվսաննայի քարն է։ «Եթե նրանք լռեն, այդ քարերը կաղաղակեն»։ Այստեղ մի քար կա, որ մարդու բերանի ձև ունի և համաձայն ավանդության, մեկն է այն քարերից, որոնք Հիսուսի այս խոսքից հետո Օվսաննա են ասել[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայ Սփյուռք Հանրագիտարան, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանք, էջ՝ 209
  2. Arnon Adar (1992)։ «The Quarters of Jerusalem in the Ottoman Period»։ Middle Eastern Studies 28 (1992): 1–65։ JSTOR 4283477։ doi:10.1080/00263209208700889 ։
  3. «Երուսաղեմ Սուրբ քաղաք»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2022-07-13