Սուրբ Մարիանե եկեղեցի (Աշտարակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Մարիանե եկեղեցի (Աշտարակ)
Եկեղեցի

Սուրբ Մարիանե եկեղեցին օգոստոսին, 2009 թ.

Տեղադրություն Հայաստան Հայաստան Արագածոտնի մարզ, Աշտարակ
Աշխարհ Այրարատ
Երկիր Հայաստան Հայաստան
Պատմական երկիր Զաքարյան Հայաստան
Կրոնադավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Կարգավիճակ Կանգուն
Ճարտարապ. տիպ Ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն գմբեթավոր եկեղեցի
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 13-րդ դար
Կառուցման ավարտ 1281
Առանձնահատկություններ
Երկարություն 11,45 մ
Լայնություն 8,88 մ
Շինանյութ Դարչնագույն, սրբատաշ տուֆ
##Սուրբ Մարիանե եկեղեցի (Աշտարակ) (Հայաստան)
Set01-church1.svg
##Սուրբ Մարիանե եկեղեցի (Աշտարակ) (Արագածոտնի մարզ)
Set01-church1.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում


Սուրբ Մարիանե եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հյուսիս-արևելքում և կառուցվել է 1281 թվականին դարչնագույն սրբատաշ տուֆից, իսկ 1838-ին կառուցվել է զանգակատունը։ Ներքուստ այն խաչաձև կենտրոնագմբեթ է, իսկ արտաքուստ՝ ուղղանկյուն (11.45 X 8.88 մետր)։ Եկեղեցու թմբուկը ներսից կլորաձև է, դրսից՝ տասանիստ։ Հարավային ճակատին պահպանվել է արևային ժամացույցը։ Սուրբ Մարիանեն աչքի է ընկնում իր սլացիկ համաչափություններով, թմբուկի շքեղությամբ և սլացիկ գմբեթով։ Հարդարանքից ուշագրավ են պատուհանների կիսագլանային հատվածքի քառանկյուն պարակալները՝ խաչաձև դասավորված եռաթև հավելումներով։ Հարավային խաչաթևի կտուրի զանգաշտարակը կառուցվել է 1838թվականին։ Շուրջը պահպանվել են խոշոր, անմշակ բազալտից պարսպի մնացորդներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png