Սուրբ Սարգիս վանք (Ուշի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուրբ Սարգիս (այլ կիրառումներ)
Սուրբ Սարգիս վանք (Ուշի)
Վանքային համալիր

Վանքի ավերակները

Տեղադրություն Հայաստան Հայաստան Արագածոտնի մարզ, Ուշի
Աշխարհ Այրարատ
Երկիր Հայաստան Հայաստան
Պատմական երկիր Մարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան
Կրոնադավանանք Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Կարգավիճակ Կիսավեր
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 7-րդ դար
Կառուցման ավարտ 13-րդ դար
##Սուրբ Սարգիս վանք (Ուշի) (Հայաստան)
Set01-church1.svg
##Սուրբ Սարգիս վանք (Ուշի) (Արագածոտնի մարզ)
Set01-church1.svg
40°20′51″ հս․ լ. 44°21′36.36″ ավ. ե. / 40.34750° հս․. լ. 44.3601000° ավ. ե. / 40.34750; 44.3601000Կոորդինատներ: 40°20′51″ հս․ լ. 44°21′36.36″ ավ. ե. / 40.34750° հս․. լ. 44.3601000° ավ. ե. / 40.34750; 44.3601000
Commons-logo.svg Վիքիպահեստում

Ուշիի Սուրբ Սարգիս վանք, հայկական խոշոր վանքային համալիր ՀՀ Արագածոտնի մարզի Ուշի գյուղում։ Միջնադարում եղել է հոգևոր կրթության կարևորագույն կենտրոններից մեկը։ Ընդգրկված է Ուշիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Garni.jpg ՀՀ պատմության և մշակույթի
անշարժ հուշարձան , օբյեկտ № 2.108/1.3

Պատմություն

Սուրբ Սարգսի վանական համալիրը, որը հիմնադրվել է 5-7-րդ դարերում Ուշի գյուղից 1կմ արևմուտք` բարձունքի վրա։ Վանքի մասին վկայում են Պատմահայր Մ. Խորենացին և Ղևոնդ Ալիշանը։ Համալիրը կազմում են երկու եկեղեցի, գավիթը, պարսպապատերը, օժանդակ շինությունները։ Հիմնադրվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, ով ս. Սարգսի աճյունը բերել է նախ Կարբի, ապա [null Ուշի] և սրբի մասունքների վրա հիմնել եկեղեցին։ Հնագույնը Ս. Սարգիս միանավ թաղածածկ եկեղեցին է, որի պայտաձև Ավագ խորանից մուտք կա դեպի հյուսիսից կից ավանդատուն: Պատերի ստորին՝ վաղմիջնադարյան մասը շարված է կոպտատաշ բազալտ քարով, իսկ վերին մասը 1203-ին վերակառուցվել է սրբատաշ սև տուֆով: XII դ. վերջին – XIII դ. 1-ին կեսին Ս. Սարգիս եկեղեցուն հվ-ից կից, մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով կառուցվել է վանքի գլխավոր ստորին մասը, բուսական և երկրաչափական զարդաքանդակներով արմտ. և հվ. շքամուտքերը, շքեղ քանդակազարդ բեմառաջքը, առանձին մանրամասներ (գմբեթի բազմանիստ թմբուկի զարդագոտու ու քիվի բեկորներ ևն): Եկեղեցու Ավագ խորանը և առաստաղը ծածկված են եղել որմնանկարներով, շենքի գեղարվեստական արտահայտչականությանը նպաստել է նաև բազմագույն քարերի օգտագործումը:

XIII դ. վանքը Վաչուտյան իշխաններից ստացել է մի շարք նվիրատվություններ:

1654–57-ին Ուշիի Ս. Սարգիս վանքի վանահայր Ոսկան Երևանցինկոպտատաշ բազալտ քարով կառուցել է վանքը շրջափակող, ուղղանկյուն հատակագծով, աշտարակներով ուժեղացված պարիսպներ, որոնց ներսից կից եղել են բնակելի և տնտեսական շինություններ: Հվ-արմ. կողմում թաղածածկ մեծ սրահն է և նրա շարունակությունը կազմող երկհարկանի խցերը: Վանքի գլխավոր մուտքը հվ-արլ-ից է:

1827-ին Ուշիի Ս. Սարգիս վանքը երկրաշարժից ավերվել է: 1999-ից, Շահե արք. Աճեմյանի նախաձեռնությամբ և  հովանավորությամբ, սկսվել են վանական համալիրի պեղումները (ղեկ.՝ Ֆ. Բաբայան), որոնց ընթացքում բացվել են Ս. Աստվածածին եկեղեցին, սրահի, օժանդակ շինությունների ավերակները (վանական համալիրի գլխավոր հատվածները պեղումների ընթացքում դուրս եկան հողաշերտի տակից), հայտնաբերվել են մշակութային արժեք ներկայացնող հնագիտական նյութեր, խաչքարեր, դրամներ և այլն։

Այսօր վանքին կից փոքրիկ բազիլիկ եկեղեցին է միայն կանգուն, որն, ըստ արձանագրության, կառուցվել է 1203թ.-ին, իսկ մյուս հատվածները խոնարհված են։