Սուրբ Մարիամ Աստվածածին (Էջմիածին)
Սուրբ Մարիամ Աստվածածին | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վաղարշապատ[1] |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արմավիրի թեմ |
Կազմված է | Զանգակատուն, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար՝ Շիրվանի, Մարինեի և Ուլուբեկի, Խաչքար և Խաչքար |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1767 |
![]() | |
![]() | |
Սուրբ Մարիամ Աստվածածին Մայր եկեղեցի, գտնվում է Էջմիածին քաղաքում՝ Մայր Տաճարից փոքր հեռավորության վրա։ Կառուցվել է 1767 թվականին Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք։ Վազգեն Ա կաթողիկոսի օրոք՝ 1986 թվականին, վերանորոգվել է եկեղեցին և կառուցվել է զանգակատունը[2]։
Եկեղեցու արևելյան պատին՝ Ավագ խորանի ձախ կողմում, կա մի արձանագրություն՝ ըստ որի «Այս սուրբ եկեղեցին կառուցվեց և գյուղն անջատվեց Աթոռից նորա պարսպի կառուցման հետևանքով, Տեր Սիմեոն Սրբազան Կաթողիկոս Երևանցու ծախսերով և հրամանով՝ ի պատիվ Սուրբ Աստվածածնի, որի անունով կառուցվեց 1767 թվին»։
Այժմ, այն գործում է որպես Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի աթոռանիստ եկեղեցի։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Մարիամ Աստվածածին (Էջմիածին) կատեգորիայում։ |