Խաթրավանք
Խաթրավանք | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վաղուհաս |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետական ոճ | Q31292208? |
Կառուցման սկիզբ | 12-րդ դար |
Հիմնադրված | 1204 |
Խաթրավանք, Խադավանք, ճարտարապետական հուշարձան Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից արևմուտք, Դադիվանքից հարավ-արևելք, Թարթառ գետի աջ ափին[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել է վաղ միջնադարում։ XII դարում ավերվել է երկրաշարժից, ապա՝ սելջուկների արշավանքից։ Համալիրի այժմյան եկեղեցին 1204 թ.-ին կառուցել է Հովհաննես եպիսկոպոս Խաչենեցին։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաթրավանքը եղել է միջնադարյան ճարտարապետական նշանավոր վանական համալիր:
Այնտեղ գտնվում է խաչքարերի արժեքավոր հավաքածու: Խաթրավանքի պատերի մեջ ագուցվել են հին խաչքարեր և վիմագիր արձանագրություններ, պատմական հիշատակների հետ կապված իրեր և առարկաներ:
Վանքը բաղկացած է.
- Եկեղեցի
- Զանգակատուն
- Սեղանատուն
- Օժանդակ շինություններ
Պահպանվել է Խաթրավանքի 1204 թվականին գրված շինարարական վիմագիր արձանագրությունը: Այնտեղ նշվում է, որ եկեղեցին կառուցվել է Հովհաննես Խաչենեցին, ով հավաքել է խաչեր ու խարարձաններ, ձեռագիր մատյաններ և այլ սրբություններ, որոնք նվիրել է վանքին[2]:
Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներսից խաչաձև, արտաքինից ուղղանկյուն, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք ունի: Հատակագիծը անհամաչափ է: Աղոթասրահի մեջ ներառված են ուղղանկյուն բեմ ունեցող միանավ թաղածածկ երկու մատուռ-ավանդատները: Ներսի սյուները սրբատաշ գորշ քարից են, զարդարված քանդակներով: Չորս սյուներից երկուսը ամբողջական են, իսկ մյուս երկուսը կազմված են երկու կտոր քարից: Խարիսխները քանդակված են ավետարանիչների խորհրդանիշներ:
Բեմը ավագ խորանով տեղավորված է արևելյանպատի կիսաշրջանի մեջ: Կան նաև երկու մեծ և երկու փոքր խորաններ: Ներսից պատերը ծեփված են կրաշաղախով:
Զանգակատուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցուն կից է փլված զանգակատունը: Կիսավեր պատերից երևում է, որ զանգակատունը եղել է կրկնհարկ՝ տորոնագույն քարով երեսպատված:
Սեղանատուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զանգակատան հյուսիսային մասում գտնվում է սեղանատունը: Այն թաղածածկ դահլիժ է: Հարավարևելքից- հյուսիսարևմուտք ձգվող սեղանատան դիրքը կարևոր դեր է խաղում համալիրի ճարտաչապետության ընդհանուր լուծման մեջ: Այն լավ է պահպանված: Պատերը և թաղը կառուցված են տեղական կոպտատաշ քարերից, կրաշաղախով միայն թաղակիր կամարները և որմնասյուներն են շարված սրբատաշ քարերով:
Բաղկացած է երկու դահլիճից: Մեծ դահլիճն ունի բուխարի (օջախ), պատերի մեջ պահարաններ (խորշեր) և մեկ լուսամուտ: Իսկ մյուս դահլիճը ունի միայն մեկ պտրահան:
Օժանդակ շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցու հյուսիսարևելյան թևում է գտնվում մեկ այլ շինություն, որը կազմվեծ է երկու սրահից: Առաջին մեծ սրահը շինված է ժամատներին հատուկ ոճով և նմանությամբ: Կամարակապ, երդիկավոր ծածկը քառանիստ է:
Պարսպապատերը, խցերը և այլ շինությունները գտնվում են բուսածածկույթների տակ, այդ իսկ պատճառով վանական համալիրի ամբողջական գլխավոր հատակագծի պատկերը անհնար է տալ: Նույնիսկ շինությունների տանիքներն են ծածկված ծառերով ու թփուտներով: Մեծ եկեղեցու երկթեք ծածկը լիովին ծածկված է ծառերով:
Խաթրավանքից արևմուտք՝ ժայռի մեջ, գտնվում է Խաթրա բերդը:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ վանական համալիրների ցանկ
- ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ
- ՀՀ տաճարների ու եկեղեցական համալիրների ցանկ
- Արցախի վանական համալիրների ցանկ
- Խաթրավանքի զույգ խաչքարեր