Վաղուհաս
Գյուղ | ||
---|---|---|
Վաղուհաս | ||
ադրբ.՝ Qozlu ադրբ.՝ Vaqaus | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտակերտի | |
ԲԾՄ | 988 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 638[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | վաղուհասցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Վաղուհաս, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 52 կմ հարավ-արևմուտք` Թարթառ գետի աջ ափին՝ 800-900 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 1483 հեկտար։ Զբաղվում են հիմնականում անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, բուժկետ[2]։ Գյուղում պահպանվել է Վաղուհասի վանքը (12-րդ դար), շրջակայքում են Կարմիր վանքի (13-րդ դար), Հին Վաղուհաս բնակավայրի, Մայրաքաղաք կամ Տիրամայր եկեղեցական հուշահամալիրների (12-13-րդ դդ.) ավերակները[2]։ 2012-ի փետրվարի 19-ին օծվել է Սուրբ Մարիամ Աստվածածին նորակառույց եկեղեցին[3]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի մայիսի 23-ին գյուղում հանդիսավորությամբ բացվեց Հայաստան համահայկական հիմնադրամի կառուցած նորակառույց դպրոցը[4]։ Հիմնադրամն ԱՄՆ Արևելյան շրջանի տեղական մարմնի ֆինանսավորմամբ էլ 2013 թ.-ին դպրոցում հիմնվեց համակարգչային դասասենյակ[5]։
Վաղուհասը Արցախյան ազատամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]
1988 թվականին Վաղուհասում կազմավորվել է կամավորական ընդհատակյա ջոկատ (հրամանատարներ՝ Հայկ Աղաբեկյան, Բորիկ Բախշիյան), որը հետագայում վերակազմավորվել է վաշտի։ Ջոկատը և վաշտը առանձին, 1992 թվականի սեպտեմբերից Մարտակերտի պաշտպանական շրջանի կազմում մասնակցել են Մարտակերտի, Ասկերանի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք) և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրվել են Սլավիկ Պետրոսյանը, Բորիկ Բախշիյան։ ԼՂՀ «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Գ. Սևյանը, Գ. Մուրադյանը։ Վաղուհասից զոհվել է 30 ազատամարտիկ[2]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Population of Nagorno-Karabakh Republic (2005)
- ↑ 2,0 2,1 2,2 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 612։
- ↑ Օծվել է Արցախի Վաղուհաս գյուղի նորակառույց եկեղեցին(չաշխատող հղում)
- ↑ Բացվեցին Վաղուհաս գյուղի նորակառույց դպրոցը
- ↑ Համակարգչային դասասենյակ Վաղուհասի դպրոցում
|