Սլավիկ Պետրոսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Սլավիկ Սերյոժայի Պետրոսյան | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 7, 1957 |
| Ծննդավայր | Վաղուհաս, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | օգոստոսի 27, 1992 (34 տարեկան) |
| Մահվան վայր | Վաղուհաս, Մարտակերտի շրջան, Արցախ |
| Քաղաքացիություն | |
| Պարգևներ և մրցանակներ | ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան, ԱՀ «Արիության խաչ» մեդալ |
Սլավիկ Սերյոժայի Պետրոսյան (նոյեմբերի 7, 1957, Վաղուհաս, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ- օգոստոսի 27, 1992, Վաղուհաս, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1957 թ. նոյեմբերի 7-ին Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում: 1975-1977 թթ.-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում։ 1987 թ. ավարտել է Երևանի հիդրոմելորացիայի տեխնիկումը։ 1988-1992 թթ.-ին Մարտակերտի շրջանի կամավորական ջոկատների, «Արծիվ-մահապարտներ» գումարտակի կազմերում մասնակցել է «Կարմիր քար» բարձունքի, Իմերեթ-Քերավենդ, Աղդաբան, Ումուդլու, Սրխավենդ, Վաղուհաս բնակավայրերի ազատագրական մարտերին։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Արիության խաչ» մեդալով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 563։