Բորիկ Բախշիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բորիկ Բախշիյան
Ծնվել է հուլիսի 20, 1956(1956-07-20)
Մահացել է հուլիսի 3, 1992(1992-07-03) (35 տարեկանում)

Բորիկ Մանվելի Բախշիյան (հուլիսի 20, 1956, գ. Վաղուհաս, Մարտակերտի շրջան, ԼՂՀ - հուլիսի 3, 1992, Մարտակերտ), հայ ազատամարտիկ։

1973-1975 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ Ավարտել է Չիտայի ճարտարագիտական ինստիտուտը (19831991-1992 թվականներին՝ Վաղուհաս ջոկատի հրամանատար։ Մասնակցել է Չարեքտարի, Նարիշտարի, Կարավանդ, Աղդաբան, Սրխավենդ, Կիչան, Բաշգունեֆայա գյուղերի գրավմանը։ Զոհվել է 1992 թվականի հուլիսի 3-ին Մարտակերտի պաշտպանության ժամանակ իր ջոկատի 4 ազատամարտիկներ՝Գրիշա Մուրադյանի, Սերժիկ Միքայելյանի, Կամո Սևանի, Լավրենտ Աբրահամյանի հետ։ Բորիկ Բախշիյանը հետմահու արժանացել է ԼՂՀ |«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Արիության» մեդալով։ Ամուսնացած էր, ուներ երկու զավակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png