Մարտակերտի ազատագրման ռազմական գործողություն (1993)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մարտակերտի ազատագրման ռազմական գործողություն, տեղի է ունեցել հունիսի 26-27–ին։ Քարվաճառի ռազմական գածողությունից հետո, երբ ջախջախվել է ադրբեջանական զինուժի Լաչին-քելբաջարյան խմբավորումը, ՊԲ հրամանտարությյունը ձեռնամուխ է եղել Մարտակերտի ազատագրման ռազմական գործողության մշակմանն ու նախապատաւստմանը։ Կարճ ժամանակամիջոցում իրականացվել է ուժերի և միջոցների վերախմբավարում։ Հակառակորդի ուշադրությունը շեղելու նպատակով պլանավավել է մի քանի ուղղություննեավ հարձակողական զործողություններ ձեռնարկել միաժամանակ։ Մարտակերտ քաղաքի մոտ կենտրոնացվել են Մարտակերտի, Ասկերանի, Մարտունիի, Շուշիի ՊՇ-ներից ընտրված հարվածային մի քանի ստորաբաժանումներ, կենտանական ուղղության զորամասեր և ՀՀ մի շարք կամավորական ջոկատներ։

Հունիսի 2-րդ կեսին հաջողությամբ իրականացնելով մարտական խնդիրները՝ հայկական ուժերը գրավել են մարտավարական կարևորության մի քանի բարձունքներ ու բնագծեր։ Մարտակերտի հարավարևելյան հատվածում գործող ղարաբաղյան զորամիավորումները, հակառակորդին զգալի կորուստներ պատճառելով, Խրամորթ և Փափրավենդ գյուղերի ուղեգծում դուրս են եկել Աղդամ-Մարտակերտ ճանապարհի բնագիծը։ ՊԲ-ի ստորաբաժանումնեփ գործադրվող ճնշմանը դիմագրավելու համար հակառակորդը հունիսի 26-ին մարտի մեջ է մտցրել նաև մարտական ինքնաթիռներ։ Սակայն ՊԲ մարտիկները խփել են մեկ ինքնաթիռ և տևական ու համառ մարտերից հետո ազատագրել հեռուստաաշտարակի և «Պուշկենյալ» բարձունքները։ Ստանալով դիրքային առավելություն՝ հաջողվել է հակառակորդին դուրս շպրտել Մարտակերտ քաղաքից և այդ ուղղությամբ գործող հարվածային ուժերը դուրս բերել Խրամորթ-Բոյահմեդլի–Փափրավենդ-Մարտակերտ-Մադաղիս բնագիծ։

Հունիսի 27-ին ՊԲ ստորաբաժանումները մտել են Մարտակերտ և, հունիսի 28-ին ազատագրելով քաղաքը, անցել են գերիշխող բարձունքների ու հիմնական ճանապարհների պաշտպանությանը և հարակից բնակավայրերի ազատագրմանը։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 467։