Զագլիկ, գյուղ ԱրցախիՄարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 40 կմ արևմուտք` Թարթառ գետի ձախ ափին՝ 800 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 810 հեկտար։ Բնակչությունը՝ 217 (2003 թ.)։ Զբաղվում են երկրագործությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, բուժկետ և այլն։
1988 թվականին Զագլիկում կազմավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ (հրամանատարներ՝ Ա. Հարությունյան, Ս. Պետրոսյան), որոնք առանձին կամ Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտակերտի, Ասկերանի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Զագլիկից Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրվել է Ս. Անտոնյանը։ Գյուղից զոհվել է 8 ազատամարտիկ[1]։