Նոր Սեյսուլան, գյուղական համայնք Արցախի ՀանրապետությանՄարտակերտի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում։ Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 31 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 53 կմ հեռավորության վրա։
Համայնքը լեռնային է, ունի 1293.40 հա տարածք, որից 797.32 հա գյուղատնտեսական նշանակություն, 345.52 հա անտառային հողեր։
Նոր Սեյսուլան համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետը։
Համայնքի բնակչության քանակը կազմում է 179 մարդ, կա 42 տնտեսություն։
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։