Նոր Կարմիրավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք
Նոր Կարմիրավան
Փափրավենդ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
Մակերես1965.01 հա կմ²
ԲԾՄ449 մետր
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն0 մարդ
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչAZ0241[1]
Նոր Կարմիրավան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Նոր Կարմիրավան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]

Նոր Կարմիրավան, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի նախկին անվանումը եղել է Փափրավանդ, 2001 թվականին վերանվանվել է Նոր Կարմիրավան։ Գյուղում նախկինում բնակվել են թուրքալելու բնակիչներ, որոնք գյուղից հեռացել են 1990-1994 թվականներին։ Գյուղի առաջին վերաբնակիչները հաստատվել են պատերազմից հետո, նախկին Կարմիրավան, Լևոնարխ և այլ գյուղերից բռնագաղթածները, որոնք մինչ այդ ջոկատների հետ նահանջելով իրենց բնակավայրերից, ժամանակավորապես  բնակվել են Այգեստան գյուղում։ Այդ բնակիչիների մի մասը իրենց գյուղերում կազմավորված ինքնապաշտպանական ջոկատների, իսկ 1992 թվականին Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտակերտի շրջանի և այլ շրջանների բնակավայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին[3]։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6]

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Արցախի լեռնաշղթայի Կաթողիկեսարի լեռների դեպի հարավ-արևելք ձգվող լեռնաճյուղերի լանջին, Խաչենագետի ձախ գետահովտում, Մարտակերտ քաղաքից 10-11 կմ դեպի հարավ-արևելք, Ստեփանակերտ քաղաքից 44 կմ դեպի հյուսիս-արևելք։ Նոր Կարմիրավան համայնքի վարչական տարածքում է գտնվում է Հին Կարմիրավան գյուղը,  որը ներկայումս գտնվում է ազերիների հսկողության տակ։ Համայնքը հարթավայրային է, ունի 1965.01 հա տարածք, որից 1738.83 հա գյուղատնտեսական նշանակություն, 53.48 հա անտառային հողեր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Կարմիրավան համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 195 մարդ, կար 56 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[7].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 77 92 108

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Կարմիրավան գյուղում պատմամշակութային հուշարձանները բոլորովին ավերված են։ Միայն պահպանվել են գյուղում և նրա շրջակայքում կատարված պեղումնեի ընթացքում հայտնաբերված Ք․ա․ 2-1-ին հազարամյակների դամբարանադաշտը, Ք․ա․ 2-1-ին հազարամյակների դամբանաբլուրը, 4-5-րդ դարերի քարարկղային դամբարանը, իսկ դեպի Մարտակերտ գնացող ճանապարհից ձախ՝ 18-19-րդ դարերի աղյուսաշեն դամբարանը։ Պահպանվել են վաղ միջնադարյան եկեղեցու, գյուղատեղի, գերեզմանոցի հետքրեը։ Գյուղում կա խմելու ջրի արտեզյան 1 ջրհոր, իսկ գլուղի տարածքով անցնում է Խաչեն-Մարտակերտ ոռոգման ջրատարը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չոր մերձարևադարձային է, օդի տարեկան միջին ջերմաստիճանը +10 աստիճան է, հուլիսի միջին ջերմաստիճանը կազմում է +22 աստիճանից  մինչև +26 աստիճան, առավելագույն ջերմաստիճանը հասնում է +37 աստիճանի, լեռներում՝ +32 աստիճանի։ Հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է -16 աստիճանից մինչև -20 աստիճան, նվազագույն ջերմաստիճանը հասնում է -25 աստիճանի, լեռներում՝ -30 աստիճանի։ Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 410-520 մմ։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 16 աշակերտներ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.azerpost.az/?options=content&id=188
  2. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  3. Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջ 299.
  4. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  6. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  7. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  8. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 186.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.