Սեյսուլան
| Գյուղ | ||
|---|---|---|
| Սեյսուլան | ||
| 40°14′56″N 46°59′18″E / 40.24889°N 46.98833°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Մարտակերտի | |
| Համայնք | Թարթառի շրջան, Մարտակերտի շրջան և Մարտակերտի շրջան | |
| Այլ անվանումներ | Սեյլուսան, Սեյսուրլան | |
| Պաշտոնական լեզու | հայերեն | |
| Բնակչություն | 0 մարդ | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
| Տեղաբնականուն | սեյսուլանցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
| Փոստային դասիչ | AZ5900 | |
| Ավտոմոբիլային կոդ | 32 | |
|
| ||

Սեյսուլան, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում։ Գտնվում է Մարտակերտից 18 կմ հյուսիս-արևելք, շրջանի արևելյան սահմանի մոտ, բարեբեր ու ջրառատ վայրում։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ օտարների Սեյսուլան նշանակում է «ջրհեղեղ» կամ «հեղեղի տարափ», որը գյուղի անվանն է տրվել այստեղ տեղացող հորդ անձրևների պատճառով։
Անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Սեյլուսան, Սեյսուրլան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի պատմությունը սկսվում է XIX դարի սկզբներին։ Բնակիչների նախնիները եկել են Խնձորեսկ գյուղից XIX դարի վերջերին։
1988-1994 թվականների հայ-ադրբեջանական կռիվների ժամանակ գյուղն ենթարկվել է ավերածությունների և ամայացել է։ Դրա փոխարեն 1995 թվականին կառուցվել է Նոր Սուլեյման գյուղը։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[2][3][4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականին ուներ 89 տուն՝ 489, 1970-ական թվականներին՝ 200 տուն, 1987 թվականին՝ 178 տուն՝ 650 հայ բանկչով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, խաղողագործություն, հացահատիկի մշակություն, անսնապահությունն ու շերամապահությունն էր։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուլեյմանն ուներ 1811 թվականին կառուցված Ս. Աստվածածին եկեղեցի։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1911 թվականին բացվել էր միջնակարգ դպրոց։ Գործում էր մշակույթի տուն, մանկապարտեզ, գրադարան, հիվանդանոց, բուժկայան[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 570
| |||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 286)։ |
