Դրմբոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Դրմբոն
Дрмбон.JPG
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
ԲԾՄ826 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն327 մարդ (2003)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունդրմբոնցի
Ժամային գոտիUTC+4
##Դրմբոն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Դրմբոն, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 30 կմ հարավ-արևմուտք` Թարթառ գետի վերին հոսանքի աջ ափին, 750 մետր բարձրության վրա, տարածքը՝ 1267 հեկտար, բնակչությունը՝ 447 (1989 թ.), 327 (2003 թ.)։ Զբաղվում են անասնապահությամբ, երկրագործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, բուժկետ և այլն։ 2002 թվականից Դրմբոնում կառուցվել է ոսկու հարստացուցիչ ֆաբրիկա՝ Մեհմանայի բազմամետաղների հանքանյութերի հիման վրա։

Գյուղի շրջակայքում են Մանդուռի եկեղեցին (12-րդ դար), Մաչախ շինատեղ, Թխկուտ գոմեր, Ճոխտակ խաչ, Մուքին խաչ սրբավայրերն ու Ղլբենին խաչ խաչքարերի խումբը։

Դրմբոնը Արցախյան ազատամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրմբոնում կազմավորվել է աշխարհազորայինների (1989) և կամավորական (1992, հրամանատար՝ Ս. Ասլանյան) ջոկատներ, որոնք առանձին, ապա 1992 թվականի սեպտեմբերից Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտակերտի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Դրմբոնից հրամանատար է եղել Ս. Ասլանյանը։ Գյուղից զոհվել է 6 ազատամարտիկ։

Դրմբոնի ազատագրումից հետո (1993, փետրվարի 12) այստեղ տեղակայվել են Մարտակերտի պաշտպանական շրջանի շտաբը՝ իր ստորաբաժանումներով, և ՊՊԿ-ի լիազոր ներկայացուցչությունը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 181-182։