Մռավի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մռավի լեռնաշղթա
Murov mountain in Azerbaijan-Caucasus3.jpg
Տեսակ լեռ
Երկիր Արցախ
Լեռնաշղթա Փոքր Կովկաս
Բարձրություն (ԲԾՄ) 3343 մետր
Երկարություն 70 կիլոմետր
##Մռավի լեռնաշղթա (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
RedMountain.svg

Մռավի լեռնաշղթա, լեռնաշղթա Փոքր Կովկասի լեռնային համակարգում՝ Սևանի լեռնաշղթայի արևելյան շարունակությունը։ Երկարությունը մոտ 70 կմ է։ Առավելագույն բարձրությանը հասնում է Գոմշասար գագաթում (3724մ)։ Վերջինիս անվանում են նաև Արիության լեռ։ Կազմված է հրաբխածին ապարներից, կտրտված է խոր կիրճերով ու գետահովիտներով։ Շղթան սկսվում է Մեծ Հինալ հանգուցային գագաթով (3367 մ), որում խաչի ձևով հանդիպում են իրար հետ չորս լեռնաշղթաներ՝ Մռավի, Սևանի, Կաֆլանկալայի, և Արևելյան Սևանի։ Շղթայի վրա կա մոտ քսան գագաթ, որոնց բարձրությունը անցնում է 3000 մետրից։ Ամենաուշագրավ լեռնագագաթներն են՝ Մեծ Հինալը (3367 մ), Սպիտակասարը (Ագդագ, 3200 մ), Քյոռողլուդագը (3462 մ), Օմարը (3395 մ) և շղթայի վերջին երեքհազարանոցը՝ Մռավը (3340 մ),որի անունով էլ կոչվում է լեռնաշղթան։ Կուրի միջին հոսանքի աջակողմյան վտակների և Թարթառի ջրբաժանն է։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է, լանջերին կան անտառներ, սողանքներ, փլվածքներ, սողանքային լճակներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի բնաշխարհ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2006