Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևան (այլ կիրառումներ)
Արևելյան Սևանի լեռներ , Արևելյան Սևանի լեռնաշղթա, Կոնգուր, Քոնկուր, Գոնտուր, Գունտուր , լեռներ Հայաստանի Գեղարքունիքի մարզի և Արցախի սահմանագլխին, Փոքր Կովկասի լեռնաճյուղը Սևանա լճի և Թարթառ գետի վերին հոսանքի միջև։ Սևանի լեռներից հարավ-արևմուտք ուղղությամբ ձգվում է մինչև Մեծ Ծարասարի լեռնահանգույցը շուրջ 40 կմ երկարությամբ։ Առավելագույն բարձրությունը 3441 մ է[2] [3] ։
Կազմված է կավճի , պալեոգենի և միոցենի հրաբխային ապարներից։ Կան ոսկու պաշարներ (Զոդի ոսկու հանքավայր )։ Արևելյան լանջերին հանդիպում են անտառներ, արևմտյան լանջերին տափաստանային բուսականություն է։
Արևելյան Սևանի լեռնաշղթայում է Սոթքի լեռնանցքը [4] ։
↑ Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան , Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 36.
↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան , «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007 , էջ 18 — 150 էջ։
↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան , հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986 , էջ 425 — 992 էջ։
↑ ՀԽՀ խմբ․ կոլեգիա՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ և ուրիշ), Հայկական համառոտ հանրագիտարան , հ. 1 (ՀԽՀ գլխավոր խմբագրություն), Երևան, «ՀԽՍՀ», 1990 — 768 էջ. — 150000 հատ , ISBN 5-89700-003-4 ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 36 )։