Վարնկաթաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Վարնկաթաղ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն68[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունվարնկաթաղցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքսներAZ5900
Ավտոմոբիլային կոդ59
##Վարնկաթաղ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Վարնկաթաղ (eng.Varnkatagh, рус. Варнкатах), գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 24 կմ հյուսիս-արևմուտք` Թարթառ գետի աջ ափին՝ 800 մետր բարձրության վրա։ Մինչև 2002 թվականը գյուղը կոչվել է Հակոբ Կամարի (Հակոբ Կամարի (Բեջանյան) (հուլիսի 17, 1889, գ. Լյուլասազ, ԼՂՀ- դեկտեմբերի 4, 1930) հեղափոխական գործիչ, գրող, լրագրող)։ Տարածքը՝ 300 հեկտար։ Զբաղվում են անասնապահությամբ և երկրագործությամբ։ Ունի ակումբ, բուժկետ, գործում է Մաղավուզի միջնակարգ դպրոցի մասնաճյուղը։ Գյուղի տարածքում է Թոխկասար ուխտատեղին, կան խաչքարեր։

Վարնկաթաղը Արցախյան պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի վերջին Վարնկաթաղում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ա. Միրզաբեկյան), որն առանձին և 1992 թվականից ՊԲ ստորաբաժանումների կազմում մասնակցել է գյուղի և ԼՂՀ տարբեր բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Վարնկաթաղից հրամանատարներ են եղել Ա. Միրզաբեկյանը, Բ. Իսրայելյանը, Ա. Ղուլյանը, Ի. Սարգսյանը, Մ. Միրզոյանը։ Վարնկաթաղից զոհվել է 2 ազատամարտիկ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Population of Nagorno-Karabakh Republic (2005)
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 619։