Նոր Այգեստան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այգեստան (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Նոր Այգեստան | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտակերտի | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 321[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | նորայգեստանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|

Նոր Այգեստան, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 25 կմ հյուսիս` 420 մետր բարձրության վրա։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր Այգեստանը գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում։ Մարտակերտի շրջկենտրոնից գտնվում է 25 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 45 կմ հեռավորության վրա։ Համայնքը հարթավայրային է, ունի 1313.42 հա տարածք, որից 791.78 հա գյուղատնտեսական նշանակության, 351.65 հա անտառային հողեր։ Համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետը։ Համայնքի տարածքում առկա է թվով 1 աղբյուր` «Տնջրե» աղբյուրը։
Առկա է գաջի հանքային պաշար։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրել են զինադադարից հետո՝ Այգեստանից (Չայլու) բռնագաղթած բնակիչները։ Ունի տարրական դպրոց[3]։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Նոր Այգեստան համայնքի բնակչությունը կազմում է 281 մարդ, կա 89 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[7].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 167 | 158 | 164 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան պատմամշակութային հուշարձաններ` դամբարաններ (մ.թ.ա. II-I հազ.):
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էր 42 աշակերտ[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Population of Nagorno-Karabakh Republic (2005)
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 512։
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 185
|