Մարալյան Սարով
Գյուղ | |
---|---|
Մարալյան Սարով | |
Երկիր | ![]() |
Շրջան | Մարտակերտ |
Հիմնադրված է | 1917-1918 թ. |
Կլիմայի տեսակ | չոր մերձարևադարձային |
Խոսվող լեզուներ | հայերեն |
Ազգային կազմ | հայեր |
Ժամային գոտի | UTC+4 |
Մարալյան Սարով, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում[1]:
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում է Թարթառ գետի աջ ափին, Մարտակերտից 22 կմ, իսկ Ստեփանակերտից` 77 կմ հեռավորության վրա: Անվանումը կապված է «գեղեցիկ սարով» հասկացության հետ: Գյուղը հիմնադրվել է 1917-1918 թվականներին: Դիրքը հարթավայրային է, բարձրությունը ծովի մակերևույթից 400 մ է, կլիմայական պայմանները չոր մերձարևադարձային են: 1970 թվականին այստեղ կար 27 տուն, 133 բնակիչ, իսկ 1987 թվականին` 29 տուն, 87 բնակիչ: Կոլտնտեսությունը կազմակերպվել է 1932 թվականին: 1923 թվականին այստեղ բացվել է տարրական դպրոց: Էլեկտրիֆիկացվել է 1951 թվականին[2]: Գյուղը մեծապես տուժել է Արցախյան պատերազմում:
Հայտնի Մարալյան Սարովցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս գյուղում են ծնվել ֆիզիկա-մաթեմատիկական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը, խորհրդային բանակի գեներալ-մայոր Ռոման Արուտյունովը և գեներալ-մայոր Ռաֆայել Հարությունյանը:
Գյուղը Հայրենական մեծ պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 25 մարդ, զոհվել է 12-ը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մարալյան Սարով. գյուղ
- ↑ Մելքումյան Ս. Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990 թվական, էջ 162
|