Նարեշտար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Նարեշտար
Nareshtar, Nagorno-Karabakh.jpg
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուննարեշտարցի
Ժամային գոտիUTC+4
##Նարեշտար (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Նարեշտար, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։ Մտնում է Վանք համայնքի կազմի մեջ։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես ցույց է տալիս տեղանվան ստուգաբանությունը, բնակավայրն անվանակոչվել է համանուն լեռնային բարձունքից կամ լեռնաշղթայից՝ առնչվելով «Նար» արևի պաշտամունքի հետ, որը բառացի կարող է իմաստավորվել որպես «սուրբ արևասար»[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հյուսիսային հատվածում՝ Մարտակերտի շրջանում՝ նախկին Խաչեն գավառում։ Բնակավայրը տեղաբախշված է Խաչեն գետի վերին հոսանքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում և շրջակա տարածքներում հայտնաբերված հնագիտական նյութերը, միջնադարյան գերեզմանոցի և որոշ շինությունների հետքերը հիմք են տալիս ասելու, որ վերհիշյալ տարածքում հին բնակավայր է եղել։

Խաչեն գետի վերին հոսանքում գտնվող ալպյան մարգագետիններին տիրելու նպատակով 18-րդ դարի սկզբներից սկսած քոչվոր մահմեդական անասնապահ ցեղերի ճնշումը հայկական բնակավայրերի վրա սաստկացել էր[3]։

Ղարաբաղի Իբրահիմ խանը, թրքախոս քրդական ցեղերի հետ համագործակցելով, հայերին դուրս մղեց վերոհիշյալ շրջաններից։

Ավելի քան 150 տարի բնակավայրը անտերության էր մատնվել։

1921 թվականին նախկին հայկական բնակավայրի տարածքը ներառվել էր ԼՂԻՄ Մարտակերտի վարչական շրջանի կազմի մեջ։

Ադրբեջանական իշխանությունները, ԼՂԻՄ-ի ազգագրական դեմքը փոխելու և վերջնական հայաթափելու նպատակով մարզի տարածքի առանցքային վայրերում թուրքերով և քրդերով բնակեցված գյուղեր էին հիմնել։ Այդպիսի բնակավայրերից մեկն էլ դարձավ նախկին հայկական Նարեշտար գյուղը, որը գտնվում էր դեպի  ալպյան մարգագետինները տանող ճանապարհի վրա։

1993 թվականին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ռազմագործության արդյունքում միջնադարյան հայկական բնակավայրը ազատագրվել է։

1995 թվականին այդտեղ վերաբնակել են Ադրբեջանից բռնագաղթված մի քանի հայ ընտանիքներ։

Գյուղը շարունակվում է կրել իր պատմական Նարեշտար անվանումը։ Այն վարչականորեն մտնում է Վանքի համայնքի կազմի մեջ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին Նարեշտարում արդեն կար 70 տուն, 382 բնակիչ։

Նարեշտարում 2010 թվականին կար 2 տուն, 2 մարդ։

2015 թվականին Նարեշտար գյուղում բնակվում է 4 մարդ, կա 2 տնտեսություն[4]։

2018 թվականի տվյալներով՝ 1 տուն, 3 մարդ։ Նրանց հիմնական զբաղմունքը անասնապահությունն է։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 2008 2009 2010 2018
Բնակիչ 4 2 2 3

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930  թվականին գյուղում կոլտնտեսություն էր կազմավորվել։ Այն 1988 թվականին միավորվել էր Վանքի պետական տնտեսությունը։ Ապախոշորացումից հետո՝  1988 թվականին, Նարեշտարի կոլտնտեսությունը առանձնացվել էր։

Գյուղը էլեկտրաֆիկացված է։ Խմելու ջրի հարցը լուծվել է գյուղում գործող բնական աղբյուրների հաշվին։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարեշտար գյուղում կան պատմամշակութային հուշարձաններ` դամբարաններ (մ.թ.ա. II-I հազ.)[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Population of Nagorno-Karabakh Republic (2005)
  2. Սարգսյան Սլավա (2018)։ ԱՐՑԱԽԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ։ Երևան։ էջ 114 
  3. Բալայան Վահրրամ (2020)։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ։ Երևան: ԶԱՆԳԱԿ։ էջեր 383–384 
  4. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 203 
  5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
  6. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 170