Մեհմանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մեհմանա
ադրբ.՝ Mehmana
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
ԲԾՄ1200 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն27[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր, հույն
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունմահմանացի
Ժամային գոտիUTC+4
Մեհմանա (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Մեհմանա (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Մեհմանա, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում` Թարթառ գետի աջ կողմում՝ 1200 մետր բարձրության վրա։ Գտնվում է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից 24 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 86 կմ հեռավորության վրա։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում կոչվել է Բերզենի, հետագայում անվանվել է Մեհմանա։ Գյուղի Մեհմանա անվանումը կապված է մի ավանդազրույցի հետ։ Թուրքական կառավարության հավատափոխ լինելու պահանջին հակառակ, Տրապիզոնի հարավից մի խումբ հույն և երկաթագործներ, հույն Խարալամպիի առաջնորդությամբ գաղթում են դեպի Հայաստան։ Անիի ավերակների մոտ 147 տարեկան Թագուհի անունով մի կին նրանց խորհուրդ է տալիս գնալու Արցախ։ 1740-ական թվականներին նրանք հասնում են Շուշի։ Իսկ երբ անգլիացի երկրաբանները 1752 թվականին Արցախի Մեհմանա գյուղի մերձակայքում, անտառապատ լեռան լանջերին հայտնաբերում են մեծ պաշար ունեցող բազմամետաղների հանքավայր, հատկապես արծաթահանքերը, հանքի շահագործումը սկսելուց հետո աշխատող, հիմնականում հույն բանվորները այստեղ իրենց բնակվելու համար տներ է կառուցում։ Հետո անգլիացի կառավարիչը իր փոխարեն կառավարիչ նշանակելով մի հույնի, մեկնում է հայրենիք։ Հույնը Հունաստանից աշխատանքի և բնակվելու է հրավիրում իր ազգակիցներին, որոնք էլ, հայերի հետ միասին, բնակություն հաստատելով այդ տարածքում, կառուցում են բնակավայր, այն անվանելուվ «Մեհմանա», որը հունարեն թարգմանաբար նշանակում է «հանքատեղի»։ Բնակավայրը անվանվել է նաև Բերզենի,որը հունարեն թարգմանաբար նշանակում է «հույների բնակատեղի»։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Կաթողիկեսարի լեռնաշղթայի հարավային մասում,Կուսապատ և Արևչտես լեռների ստորոտում,անտառներով շրջապատված է, Թարթառ գետի և Սարսանգի ջրամբարի աջ ափին, Մարտակերտ քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք,Ստեփանակերտ քաղաքից 86 կմ դեպի հյուսիս-արևմուտք։Մեհմանա գյուղի հողային տարածությունը կազմում է 252,95 հա,որից գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 116,58[2]։

Գտնվում է ծովի մակերևույթից 1200 մ բարձրության վրա։

Համայնքի տարածքում առկա են թվով 3 աղբյուրներ` «Աչք», «Սիոլին ծորի» և «Պառավի»։

Առկա են ցինկի և կապարի հանքային պաշարներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը Արցախյան ազատամարտին[խմբագրել | խմբագրել կոդը]

1989-1990 թվականներին գյուղում կազմավորվել է ինքնապաշտպանական ջոկատ, որը ներառվել է Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում և մասնակցել ԼՂՀ տարբեր շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Արցախյան պատերազմի տարիներին, մի քանի անգամ ձեռքից ձեռք անցնելով, Մեհմանան հիմնովին ավերվել է, իսկ ազատագրումից հետո՝ սկսած 1994 թվականին, պետության միջոցներով վերակառուցվել և բնակեցվել է։ Գյուղի բնակիչները մասնակցել են նաև 1941-1945 թվականների պատերազմին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թիվը 2005 թվականին մարդահամարի տվյալներով կազմել է 27 մարդ,իսկ 2010 թվականին տվայներով կազմում է 25 մարդ, 11 տնտեսություն։ Գյուղի ներկայիս բնակիչները նախնիները հիմնականում բնիկներ են։ Գյուղում բնակվում են հայեր և մեկ հույն՝ Նիկոլա Իվանդիսը։ 2015 թվականին Մեհմանա համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 26 մարդ, կա 11 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 25 26 25

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակիչները զբաղվել և զբաղվում են հացահատիկային, բանջարանաբոստանային, կերային կուլտուրանների, կարտոֆիլ մշակությամբ, անասնապահությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեհմանա գյուղում և նրա շրջակայքում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերվել են՝ գյուղից 2 կմ դեպի հյուսիս-արևմուտք Ք․ա 2-1-ին հազարամյակների դամբանաբլուր, 2,5 կմ դեպի հյուսիս Ք․ա 2-1-ին հազարամյակների դամբանաբլուր, 2 կմ դեպի հյուսիս-արևելք Ք․ա 2-1-ին հազարանյակների դամբալաբլուր, 3 կմ դեպի հյուսիս-արևելք Ք․ա 2-1-ին հազարամյակների դամբանաբլուր։ Գյուղում և նրա շրջակայքում պահպանել են՝ գյուղից 3 կմ դոպի հյուսիս-արևելք, անտառապատ բլրի վրա 1249 թվականին կառուցված սբ Աստվածային եկեղեցին, որը տեղացի հույների մոտ հայտնի է «Պանայա» անվանումով։Պահպանվել է 11-12-րդ դարերի խաչքար, 1 կմ դեպի հյուսիս-արևելք՝ 1229 թվականին կառուցված սբ․ Աստվածային եկեղեցին, 13-րդ դարի տապանաքար, 1250 թվականին կոթող, 9-12-րդ դարերի, 11-12-րդ դարերի, 12-րդ դարի, 13-րդ դարի, 12-13-րդ դարերի «Մեհմանա» բազմաթիվ խաչքարեր, 19-20-րդ դարերի խաչքարով գերեզմանոցը։ Մեհմանա գյուղի շրջակայքում կա 3 աղբյուր՝ «Աչք», «Պառավի», «Սիոլին ծորի» անվանումներով։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման նախալեռնային է,օդի տարեկան միջին ջերմաստիճանը +10 աստիճան է, հուլիսի միջին ջերմաստիճանը կազմում է +22 աստիճանից մինչև 26 աստիճան, առավելագույն ջերմաստիճանը հասնում է +40 աստիճանի,լեռներում +35 աստիճանի։ Հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է -16 աստիճանից մինչև -20 աստիճան,նվազագույն ջերմաստիճանը հասնում է -25 աստիճանի, լեռներում՝ -30 աստիճանի։ Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 410-520 մմ։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի ակումբ, բուժկետ, գյուղապետարան։ Գործում է Կուսապատի դպրոցի մասնաճյուղը[4]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային, Ղարաբաղ) Հանրապետության Շրջանները, Քաղաքները, Գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 290-291-292.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 170.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)