Թբլղու
Jump to navigation
Jump to search
Գյուղ | ||
---|---|---|
Թբլղու | ||
Կոորդինատներ: 40°1′5″ հս․ լ. 46°37′9″ ավ. ե. / 40.01806° հս․. լ. 46.61917° ավ. ե. | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտակերտի | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 176[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | թբղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Թբլղու, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 35 կմ հարավ-արևմուտք Խաչեն գետի հովտում` 950 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 469 հեկտար։ Զբաղվում են երկրագործությամբ, անասնապահությամբ։ Ունի տարրական դպրոց, բուժկետ, ակումբ։ Գյուղում կան եկեղեցու ավերակներ։
Թբլղուն Արցախյան ազատամարտին[խմբագրել | խմբագրել կոդը]
1989 թվականին Թբլղուում կազմավորվել է աշխարհազորային և կամավորական ջոկատներ, որոնք առանձին կամ Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտակերտի (Կիչան, Ղազանչի, «Պուշկենյալ» բարձունք, Մաղավուզ, Մադաղիս, Չայլու) և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Վ. Գրիգորյանը, Մ. Իսրայելյանը, Ս. Մկրտումյանը, Է. Բեգլարյանը, Է. Մարտիրոսյանը։ Թբլղուից զոհվել է 1 ազատամարտիկ[2]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Population of Nagorno-Karabakh Republic (2005)
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 209։
|